07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Պայթյուն Սիրիայում. 20 հոգի մահացել է

Սիրիայում հերթական ահաբեկչական գործողության հետեւանքով 20 հոգի է մահացել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Դարկուշ քաղաքի շուկայում անհայտ անձը պայթեցրել է պայթուցիկ սարքավորումներով լի մեքենան: Դեռեւս պարզ չէ, թե ով է ահաբեկչության հեղինակը:

Պայքարում են, որ ”օրենքից դուրս” չլինեն

Այսօր կայացած մամուլի ասուլիսին ավտոներկրողներն ու վարորդները հայտարարեցին ազատամարտիկների պայքարին միանալու մասին:  Ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը նշեց.”Մեր երկրում բզկտման քաղաքականությունը շարունակվում է և դրա վերջը չի երևում: Անընդհատ խնդիրներ են ու լուծման ճանապարհը թերևս պիտի երկրի հիմքերում կանգնած ազատամարտիկները գտնեն: Այդ ամենից ելնելով` ավտովարորդները և ավտոներկրողները հանդիպեցին մեզ և ընդհանուր խնդիրների շուրջ զրուցեցինք: Այսօր մենք […]

Երեք տարում 20 կին-հերոս բացահայտվեց

“Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին-հերոս 2013” մրցույթի՝ Վայոց ձորի և Տավուշի սպառողական կոոպերատիվների մասնակիցները այսօր իրենց փորձով կիսվեցին լրագրողների հետ: “Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս -2013” ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ անգամ՝ Հայաստանի երիտասարդ կականց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից՝ ՕՔՍՖԱՄ-ի “Աճեցնենք” համաշխարհային քարոզարշավի շրջանակներում: Մրցույթի նպատակն է՝ խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսությոն և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործնեություն ծավալող […]

Հայ-թուրքական արձանագրությունները կամ կդառնան նոր արձանագրությունների հիմք, կամ կարող ենք այն նետել աղբարկղ

՛՛Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ավելորդ է ասել, թե ում ջանքերի շնորհիվ տապալվեց. Թուրքիայի ոչ կոնստրուկտիվ պահվածքից տապալվեց: Մյուս կողմից՝ միջազգային հարաբերություններում միշտ չէ, որ պարտադիր է վերջնական արդյունքը, կարևորվում է նաև գործընթացը: Այս դեպքում այս գործընթացը թույլ տվեց հայկական կողմին որոշ դիվիդենտներ շահել, և այն ցույց տվեց Թուրքիայի վարքագիծը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, […]

Բուքմեյքերները հավատում են Հայաստանի հավաքականին

Այսօր կկայանա Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան- Ղազախստան հանդիպումը: Երիտասարդների հանդիպման ֆավորիտը Հայաստանն է: Դա են վկայում բուքմեյքերական ընկերությունների սահմանած գործակիցները: Բուքմեյքերները Հայաստանի հաղթանակը գնահատել են 1.57 գործակցով, ոչ ոքին 3.70 գործակցով, իսկ հյուրերի հաղթանակը 5.25 գործակցով:

Չի կասկածում՝ Պուտինը պատասխանելու է. արյան գնով է գրել

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանին բացարձակապես չի հետաքրքրում սոցցանցերում կամ լրատվամիջոցներում իր մասին հնչող տեսակետները, նույնիսկ այն, որ “Զորի Բալայանը դավաճան է”: Հիշեցնենք, Զորի Բալայանը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իր մեխանիզմը: Նամակում, Զորի Բալայանը, ըստ էության, առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղը ընդգրկված էր Ռուսաստանի կազմում: Շատերի կարծիքով, […]

Նոր-Նորքում ջուր չի լինի

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի հայտնաբերման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ. զանգվածի բազմաբնակարան շենքերի, հարակից տարածքների և Դավիթ Բեկի փողոցի անհատական տնատիրություների ջրամատակարարումը: Իսկ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներով  պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի […]

Դատարանում կվիճարկի Սերժ Սարգսյանի որոշումը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին արված հայտարարության մասին նախապես տեղյակ չեն եղել ոչ վարչապետը, ոչ էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Արտգործնախարարը: ՛՛Նրանք բոլորը տեղյակ էին ու հստակ հայտարարում էին իրենց մեկնաբանությունները, որ միանշանակ է, որ ՀՀ-ը նախաստորագրելու է Վիլնյուսի գագաթնաժողովում համաձայնագիրը, […]

Մոսկվայում տեղի ունեցածից հետո մուսուլման հոգեւորականները ժողով են հրավիրել

Մոսկվայի Բիրյուլեւո շրջանում տեղի ունեցած ազգայնական ցույցերից ու անկարգություններից հետո Ռուսաստանի մուսուլմանների առաջնորդ-հոգեւորականները ժողով են հրավիրել եւ հանդիպել մոսկովյան իշխանությունների հետ, փոխանցում է Газета.Ru-ն: Նրանք քննարկել են հոկտեմբերի 15 –ին կայանալիք ամենամեծ մուսուլմանական տոնի` “կուրբան-բայրամի” անցկացման հնարավորությունը: Որոշվել է տոնախմբության կազմակերպման մեջ որոշ փոփոխություններ մտցնել:

Ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից, երբ…

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում  որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել: Տիկին Բախշյանը հարցումով դիմել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված