Խոդորկովսկին ազատ արձակվեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՅՈՒԿՕՍ» ռուսական նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ներման խնդրագիրը, գրում է РИА Новости-ն: Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից ու հենց այսօր էլ Խոդորկովսկին ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ Միխայիլ Խոդորկովսկին 2003թ-ից գտնվում է քրեակատարողական հիմնարկում խարդախության, հարկերից խուսափելու եւ յուրացումների մեղադրանքով:





































