08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Դավութօղլուն կգա Երեւան

Թուրքական Hyurriet-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո ի վերջո որոշում են կայացրել, որ Դավութօղլուն պետք է Երեւանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Հիշեցնենք, Դավութօղլուն հրավիրվել էր Երեւան` մասնակցելու Սեւծովյան համագործակցության խորհրդի նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Ամենաշատը՝ ԱԱԾ-ն. Ժողովուրդ

Պետական գերատեսչությունների մեջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  ամենաշատն է գումար ծախսում ավտոմեքենաների պահեստամասեր գնելու վրա։ “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ միայն նոյեմբեր ամսին ԱԱԾ-ն պետական բյուջեի միջոցներից մոտ 2 մլն դրամ է ծախսել ավտոպահեստամասեր գնելու համար։ Ավելին, հոկտեմբեր ամսվա ընթացքում էլ ԱԱԾ գնած ավտոպահեստամասերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4.5 մլն դրամ։ Նշենք, որ ԱԱԾ-ն […]

Տիկին Սուսաննայի հարսը տղա է. գեյ-հարսանիք Երեւանում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանի թա­ղամասերից մեկում հերթական հար­սանիքը  սովորականի նման ռեստորանում էր: Ամուսնանում էր տան տղան՝ Գեղամը (թեմայի յուրա­հատկությունից ելնելով, բո­լոր անունները փոխված են, իսկ կոորդինատները չեն նշվում-խմբ.) Նարեկի հետ, ում որպես “հարս” որոշել էր բերել իրենց տուն: Գեղամը 25 տարեկան է, ու­նի բարձրագույն կրթություն: Մասնագիտությամբ ապ­րանքագետ է եւ աշխատում է խանութում: Նարեկը 22-23 տարեկան […]

Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին

Դեկտեմբերի 5-ին Կիևում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դեկտեմբերի 5-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների […]

13 ամյա աղջնակին բռնաբարել է պահակակետի տնակում. Իրավունք

 Ըստ “Իրավունք”-ի, Արմավիրի մարզի բնակիչ Հովհաննես Ս.-ին իր սեռա­կան կրքերին հագուրդ տա­լու նպատակով բռնություն գործադրելով եւ օգտագործելով 14 տարին չլրացած Սոնա Գասպարյանի (անունը փոխված է) անօգ­նական վիճակը, խաթարված ձեւով սեքսուալ բնույթի այլ գործո­ղություններ է կատարել: Նա ան­չափահասին սեռական բռնու­թյան է ենթարկել Արմավիրի մար­զի Բաղրամյան գյուղում գտնվող քարհանքի պահակատան տնակում: Թե ինչպես է վերջինս համարձակվել բռնի […]

“Հը՞, Գագիկ, դու ի՞նչ ունես ասելու”. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, պարզվում է՝ կուտակային կենսաթոշակների հարցը բավականին հին պատմություն ունի, ՀՀԿ-ի՝ ԲՀԿ-ին “շատ բան” երեսով տալը՝ նույնպես։ 2010թ. հոկտեմբերին կոալիցիոն ուժերը, այդ թվում և ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյան, Վարդան Բոստանջյան, Նաիրա Զոհրաբյան եռյակով հավաքվել են Սերժ Սարգսյանի մոտ՝ քննարկելու այս հարցը։ Քննարկելուց, կոալիցիոն գործընկերների արգումենտները լսելուց հետո Ս. Սարգսյանը ևս մեկ անգամ դիմել է ֆրակցիաների […]

Հունաստանի դեսպանատունը` ընդդեմ օլիգարխ պատգամավորների.Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Թերթի տեղեկություններով  բավականին ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանատանը։ Բանն այն է, որ դեսպանատունը գտնվում է Դեմիրճյան փողոցում` ուղիղ Ազգային Ժողովի դեմ-դիմաց։ Սա այն մասն է, որով ելումուտ են անում ԱԺ պատգամավորները: Բացի այս, հենց այսպես են օլիգարխ պատգամավորները կայանում իրենց և իրենց ուղեկցող ավտոմեքենաները: Արդյունքում՝ ստացվում է, […]

Ինչ ցավ է պատել Րաֆֆիին. Իրատես de facto

Ինչպես միշտ, Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ տեղի ունեցող “զարգացումները” շատ հետաքրքիր են: Նրա կուսակցությունում ոչ միայն աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, այլեւ այնտեղ օրվա տարբեր ժամերին ու վայրկյաններին Րաֆֆու տարբեր “զգացում” ունեն: Թեմային անդրադառնում է “Իրատես de facto”-ն: Մի քանի օր առաջ, երբ փորձում էին ճշտել` ո՞ւր է Րաֆֆին, ե՞րբ է վերադառնալու եւ […]

Ի՞նչու է խաբել Սուրիկ Խաչատրյանը. Ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ըստ “Ժամանակ”-ի, կայքերից մեկի հետ զրույցում ասել էր, որ ինքը հիմա միայն բիզնեսով է զբաղվում, այն էլ հանքարդյունաբերական բիզնեսով: Ավելին Խաչատրյանը ասել էր նաեւ, որ ընդլայնում է իրեն պատկանող հանքարդյունաբերական բիզնեսը: Սակայն թերթի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետին պատկանող երեք հանքերից եւ ոչ մելը չի շահագործվում: Դրանք չգորոծող հանքեր են: Շարունակությունը […]

Երիտասարդացած Օսկանյանը կուսակցություն է բացելու. Հրապարակ

Վիլնյուսից հետո բավականին երիտասարդացած Վարդան Օսկանյանը, ըստ “Հրապարակ”-ի աղբյուրների, չի բացառվում, որ  առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից եւ ստեղծի ներ կուսակցություն՝ “Սիվիլիթասի” ու իրենց մասս-մեդիաների հենքի վրա՝ իր “տակ” հավաքելով եվրաինտեգրման ջատագովներին։ Ըստ որոշ լուրերի՝ Մաքսային միություն շտապող իշխանությունների համար դա եւս նատակահարմար լուծում է՝ երկրում բալանսն ապահովելու առումով, ուստի նոր “լվացքի գործ” չի հարուցվի, մանավանդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ