20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Իսկ ձեր կուսակցության ղեկավարներն ուր էին, որ չկային. Շարմազանովը` ԲՀԿ-ին ու ընդդիմությանը /վիդեո/

”Այն քաղաքական գործիչները, լինի ԲՀԿ, ՀԱԿ, լինի դա ”Ժառանգություն”, ովքեր որ ասում են, որ սա կործանարար պայմանագիր է, քրեական պատասխանատվության պիտի ենթարկվեն, կառավարության ղեկավարին կանխատեում են Տիմոշենկոյի ճակատագիրը, ես մի  հարց ունեմ` եթե այսքան կործանարար էին գազային պայմանագրերը, իսկ ձեր կուսակցության ղեկավարներն ուր էին, որ չկային”,-այսօր ասուլսիում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա […]

Էրդողանը փոխել է կառավարության կազմը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոռուպցիոն սկանդալից հետո փոխել է կառավարության կազմը: Նա ներկայացրել է կառավարության նոր, ամբողջական կազմը, գրում է topnews.ruն։ Կառավարության նոր կազմում փոխվել է 10 նախարար։ Էրդողանը նոր կազմի մասին ասել է, որ իրենք 10 նոր նախարարի հետ նոր շրջափուլ են սկսում։

Քամի ցանողը փոթորիկ է ստանում

՛՛Ինձ համար անկախ նրանից, ով է հայտարարություն անողը, հաճելի չէ ու ճիշտ չէ, ես իմ աչքի գերանը տենսում եմ, հետո նոր եմ ուրիշի չոփը տեսնում՝ ի տարբերություն ուրիշների՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում որոշ ՀՀԿ-ական պատգամավորների վիրավորական արտահայտություններին: Շարմազանովը նկատեց, որ ինչպես քննադատելի […]

ԲՀԿ-ը մտավ խորը քաղաքական քնի մեջ /վիդեո/

՛՛Տարին ՀՀԿ-ի համար բավականաին հագեցած, նաև արդյունավետ էր՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով 2013 թվականը: Նա նկատեց, որ տարին ընտրական էր, փետրվարին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որ ապացուցեցին, որ անշրջելի է  Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների դարաշրջանը: ՛՛Բոլոր միջազգային դիտորները հստակ նշեցին, որ այս ընտրությունները լավագույնն էին նախագահական ընտրությունների մեջ՛՛,-շեշտեց ՀՀԿ […]

Մտավախություն կա

Երբ որ իշխանությունը ”ձեռքի” քվերակությամբ վավերացրեց հայ-ռուսական հայտնի համաձայնագիրը, պարզ դարձավ, որ այն արտաքին մասով վերջնականապես լուծեց իր լեգիտիմության հարցը: Թեև դա եղավ ի կորուստ արևմտյան աջակցության որոշակի ծավալի, սակայն ռուսական մասով ՀՀ իշխանություններն ապահովեցին իրենց: Այսպիսով, նրանք լուծեցին քաղաքական ճգնաժամի հասունացման խնդիրը, որն իր հետևից բերելու էր զանգվածային դժգոհությունների մեծ ալիք, իսկ դա, ինչպես […]

“Պարային դիպլոմատիա”. հայերն ու վրացիները կպարեն միասին

Խորհրդային միության փլուզումից ի վեր առաջին անգամ հայ եւ վրացի պարողները կներկայանան միասին: “Հենարան” մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էին Վրաստանի պարարվեստի միության նախագահ Ռեզո Ճանաշվիլին եւ Խանամիրյանի անվան պարարվեստի միության նախագահ Գագիկ Մխիթարյանը: Գ. Մխիթարյանը նշեց, որ մեկ տարի առաջ իրենք Վրաստանից հրավեր են ստացել, գնացել են, որտեղ խոսել են հայ-վրացական պարարվեստի միությունների հնարավոր համագործակցության […]

Հով արեք սարեր ջան … իմ դարդին դարման արեք. Անդրանիկ սարկավագի պատասխանը

Սայաթ-Նովա 10 հասցեի հարևանությամբ բնակվող Անդրանիկ սարկավագ Մանուկյանը շարունակում է պայքարել նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի շինարարության դեմ: Օրեր առաջ հյուրանոցային համալիրի սեփականատերը բաց նամակ էր հղել Անդրանիկ սարկավագ Մանուկյանին: Ներկայացնում ենք Անդրանիկ սարկավագի պատասխանը. Գագիկ Հախվերդյան ես ուրախ եմ٫ որ դուք որպես`զտարյուն Հայ քրիստոնյա, փորձում եք Ձեր գործած  մեղքերի համար թողություն խնդրել: […]

Որտե՞ղ էր Խաչիկ Ասրյանը

Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մեծարում էր Հայաստանի լավագույն մարզիկներին: Ըստ էության, սա նաեւ նախարարության տարեվերջյան խնջույքն էր: Աչքից չվրիպեց այն, որ բացակայում էր փոխնախարար, “Հայոց արծիվներ” ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը: Ըստ կուլիսային խոսակցությունների, Ասրյանը տոնախմբության կազմակերպիչներին առաջարկել էր ՀՀ նախագահի հոր մահվան պատճառով հետաձգել միջոցառումը եւ այն անել հունվարին: Առաջարկը չի ընդունվել, ինչի […]

Պետական կառույցների կայքէջերը պաշտպանված կլինեն

Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին որոշում ընդունվեց այսօր կառավարության նիստում: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ պետական մարմինների պաշտոնական կայքերում, ըստ այս որոշման, պետք է սահմանվեն տեխնիկական, կազմակերպչական, միասնական, բովանդակային պահանջներ, ինչպես նաև միասնական  անվտանգության միասնական մեխանիզմ:  

՛՛Քանի դեռ ողջ եմ…՛՛. վերանայենք մեր նպատակներն ու իղձերը

՛՛Քանի դեռ ողջ եմ, ուզում եմ ապրել կյանքս այնպես, ինչպես իրականում ուզում եմ…՛՛ Ահա այս գրառումն առաջինն էր, որ հայտնվեց սույն թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Սիրահարների այգում տեղադրված ՛՛Քանի դեռ ողջ եմ…՛՛ (Before I die) պատի վրա:  Պատի բացումը իրականություն դարձավ մի խումբ նվիրյալ երիտասարդների եռանդուն ջանքերի և ՛՛Օսըմ՛՛ (Awesome) հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ: Ըստ համաշխարհային փիլիսոփայության՝ մահվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ