Ո՞վ է գնել «Անի» հյուրանոցը.168 ժամ

«168 ժամ » թերթը գրում է. Արդեն քանի ամիս է Երևանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող հայտնի «Անի» հյուրանոցը վերավաճառվել է: Նախկին սեփականատերերն էին ամերիկահայ գործարար, «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանը և այլք: Հյուրանոցի նոր սեփականատերը պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերության բաժնետեր և գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի […]