28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Պատգամավորները հաշտվել են

«Ես այդպես չեմ մտածում, դա զուտ աշխատանքային գործընթաց էր, որ տեղի ունեցավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք իր ու ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի բանավեճը, ինչպես նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հիշեցումները Արծվիկ Մինասյանին նշանակում են, որ նախընտրական փուլի մեկնարկը տրված է, և ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ընդդիմադիրները «պատերազմում են» իրար դեմ:

ՕԵԿ պատգամավորը նշեց, որ իր կուսակցությունն ու ՀՅԴ-ն շատ երկար պատմություն ունեցող կուսակցություններ են, և փոքրիկ աշխատանքային վեճերը չեն կարող դառնալ հիմնաքար նախընտրական շրջանի մեկնարկի: «Նախ նախընտրական շրջան չէ ընդհանրապես, ես պետք է հանգստացնեմ իշխանության թևին, որ իզուր տեղն իրենք իրենց կատակներով չփորձեն ցույց տալ, որ իբրև թե ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերն իրար հետ վատ հարաբերություններ ունեն: Բոլորովին այդպիսի բան չկա, որովհետև հանրությունը իր գնահատականը տալիս է և ՕԵԿ-ին, և ՀՅԴ-ին, և մնացած ուժերին:

Այնպես որ այս վեճն ընդհակառակը մեզ պատգամավորներիս պատիվ չի բերում, որ մեկս մյուսին չլսելով, չհսականալով կոռեկտության սահմանն անցնենք պահի տակ, երբ առաջանում են աշխատանքային քննարկման հարցեր»:

Բիշարյանի խոսքով՝ Արծվիկ Մինասյանն ուղղակի իրեն չի լսել մինչև վերջ, ու հնչել են արտահայտություններ: «Բայց սրանից օգտվում են ՀԸ-ները, որոնց հետաքրքիր են ինտրիգներ: Սա աշխատանքային էր»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեին այսպես ասած՝ բարիշել են:

«Ամեն ինչ հարթվել է, որևէ մեկը որևէ մեկից նեղացած չէ»,-եզրափակեց Բիշարյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ