08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել  է  Հայաստանի գյուղատնտեսականառաջին հանրագիտարանը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը,  գիտնականներ, դասախոսներ, պաշտոնյաներ: Հանրագիտարանը պարունակում է համապարփակ տեղեկություններ ՀՀ գյուղատնտեսության, գյուղատնտեսականգիտությունների, հարակից տնտեսության ճյուղերի և բնագավառների վերաբերյալ, տեղեկությունների  ոլորտում էական ներդրում ունեցած հայ գիտնականների, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում գյուղատնտեսության ասպարեզում աչքի ընկած, պետական […]

Էլեկտրաէներգիայի թանկացման երեք պատճառ կա

ՀՀ ԱԺ-ում հունիսի 12-ին կայացած էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ խորհրդարանական լսումները հստակություն են տվել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը: «Լսումներն ինձ տվեցին հստակություն, թե ինչպես է գոյացել այդ գումարը, թե ինչու պետք է 6,93-ով թանկանա: Մենք տեսանք մի բան, որ այո, նրանց ներկայացրած 17 դրամը հիմնավորված չէր, […]

Մտահոգվել պետք չէ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի խոսքով՝ ՌԴ-ն Ադրբեջանին չի փորձում ինտեգրել ԵՏՄ-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Հայաստանը լիիրավ անդամ է, վետոյի իրավունք ունի, և այդ խոսակցությունները զուտ տեսական են, ու դրա համար մտահոգվել էլ պետք չէ: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի տնօրեն Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, […]

Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Թբիլիսիի քաղաքապետին

Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ցավակցական խոսքն է հղել քույր քաղաք Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիային: Իր զորակցությունը հայտնելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը Երևանի բնակիչների և իր անունից խորին ցավակցություններ է փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:

«Աշոտ Աղաբաբյանն ինքը կկարողանա հաղթահարել իրավիճակը»

 «Այս պայմանները ոչ միայն Աշոտ Աղաբաբյանի, այլև շատերի մոտ է: Վերջին հաշվով եթե արդար է այն, ինչ ներկայացնում է ինքը, դատական վճռի հարց է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀԿ-ական, իր բարեկամ Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, որ հարկային ստուգումների արդյունքում սնանկացել է ու դեպի անունդ է գնում: […]

Աստղերի ամենազվարճալի ինքնանկարները /ֆոտո/

Աստղերը եւս մարդ են, եւ եթե սովորաբար նրանց լուսնակարում են պրոֆեսիոնալ լուսանկարիչները` թաքցնելով նրանց թերությունները, ապա երբեմն նրանք էլ ցանկանում են իրենք իրենց լուսանկարել այնպես, ինչպիսին որ կան այդ պահին, թեկուզ եւ ծիծաղելի տեսքով: 

Փաստաբանները պահանջում են մեղադրանք առաջադրել Աշխատանքի և սոցիալական հացերի փոխնախարարին

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության քրեական գործի նոր զարգացումներին անդրադարձան փաստաբան Տիգրան Հայրապետյանը ևԹրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Դեռ 2014-ին Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները ԶԼՄ-ների միջոցով նամակ էին հրապարակել, որով բարձրաձայնել էին հաստատությունում տեղի ունեցող անօրինությունների մասին: Մասնավորապես՝ տնօրենի կողմից որոշ յուրացումների, երեխաների նկատմամբ ծեծի և բռնության […]

«Կրակն ենք ընկել Մաքսային միության ձեռքը»

Ազգային ժողովում քննարկվում է Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դժգոհեց հիմնական զեկուցող, Միջազգային տնտեսական ինտերգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանին, որ նախագծերը արտահերթ նիստ են բերվել հապճեպ, ու պատգամավորները չեն հասցրել դրանք ուսումնասիրել: «Եթե մեր ղրղզ բարեկամներն այդքան սրտատրոփ սպասում էին, որ մեր բախտակիցը դառնային, ապա մայիսի ութից հետո մենք երկու […]

Գյումրիում ռուս զինվորի դիակ է հայտնաբերվել` բռնության հետքերով

Քիչ առաջ Գյումրիի Մայր Հայաստան արձանի հարեւանությամբ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Շիրակի մարզի դատախազությունից տեղեկացրել են, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են: Տարածված տեղեկության համաձայն` մահացողը ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող է:   

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին

Հունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի՝ տարածաշրջան այցի արդյունքները, ԵԱՀԿ օրակարգային հարցերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հանդիպումը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված