16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Սիրիայում ձերբակալել են ռուս օդաչուին սպանած թուրք զինյալին

Սիրիայի կառավարական ուժերը բռնել են այն թուրք գրոհայինին, որը 2015 թվականի նոյեմբերին սպանել էր թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի օդաչուներից մեկին, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Haber7» լրատվական կայքը հղում է տալիս Իրանի կիսապաշտոնական «Fars» լրատվական գործակալությանը: Առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հանգամանքների մասին: […]

Արդարություն որոշողը /վիդեո/

«Եթե անգամ եվրոպական չափանիշներով առաջնորդվենք, անգամ թափանցիկ արկղեր ու թափանցիկ թղթեր ապահովենք, միևնույն է Հայաստանում արդար ընտրություններ չեն լինի: Մանավանդ, որ նույն ժուլիկությունը կատարվում է ամբողջ աշխարհում»,-կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը չի հավատում, որ երբևէ աշխարհում  իսկապես արդար ընտրական համակարգ կստեղծվի. «Պատկերացրեք՝ Թրամփի կամ Քլինթոնի հետ միասին նախագահական ընտրություններում առաջադրվի ինչ-որ […]

Թամանյանի թանգարանի «օպտիմիզացիան»

 Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանի վրա մեր իշխանության «զավթիչները» աչք են դրել արդեն 10 տարի: Այն Ճարտարապետության ազգային թանգարանին միացնելու մտադրությունն առաջացել է դեռևս 2003-2005թթ.: Թանգարանի տնօրենը մեծ ճարտարապետի թոռն էր, ֆիզիկոս և հասարակական գործիչ, «մահապարտների» X-ջոկատի հայտնի հրամանատար, նույնպես Ալեքսանդր Թամանյան: 2000-ականների սկզբին թանգարանում անցկացվում էին քննարկումներ երկրի համար ամենաակտուալ թեմաների շուրջ: Քննարկումներից մեկը նվիրված […]

Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը

Մարտի 11-12-ը Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում ռուսաստանցի խորհրդարանականները  Խորհրդարանական վեհաժողովի գործընկերների հետ կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ ծայրահեղական սպառնալիքների հակազդեցության հարցերը, գրում է РИА Новости-ն։ Այդ մասին հայտարարել է  ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբորնին։ Նա նշել է, որ […]

Համատիրությունները պետք է հաշվետու լինեն բնակիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել է վարչության 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև ջրամատակարարման և սանմաքրման ոլորտում արձանագրած ձեռքբերումները, ինչի հետ կապված քաղաքապետն արել է իր դիտարկումները.«Շատ լավ է, որ վերջին տարվա ընթացքում ունենք հստակ ձեռքբերումներ թե՛ ջրամատակարարման բարելավման և թե՛ աղբահանության […]

Երևանում էր գտնվում ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը

ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով փետրվարի 29-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր գտնվում ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը: ՀՀ պաշտպանության նախարարության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների և […]

Մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «SGI» ինվեստ ՍՊԸ տնօրեն Զորիկ Բալայանը

Թեմա՝   Ամիրյան 2 հասցեում կառուցապատող ընկերության տնօրենը կներկայացնի, թե  ի՞նչ  նպատակով է իրականացվում  կառուցապատումը և հուշարձանի շենքին ի՞նչ ճակատագիր է սպասվում:

Փաստաբանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել

Փաստաբանների պալատի նախագահի 01.03.2016թ. թիվ 81-Ա որոշմամբ փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի խախտման հատկանիշներով։ Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի կայքից: Հիշյալ որոշմամբ նշվել է, որ՝ «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության […]

Ռուսական ռազմակայանի հետախույզները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ-մարտավարական վարժանքները: Ուսումնական միջոցառումներում գործի են դրված ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում զինծառայողները կապի, կրակային, մարտավարական, հատուկ, ինժեներական պատրաստության, տեղագրության եւ ավտոմեքենաների վարման մարտական առաջադրանքներ են կատարում […]

Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի միջադեպի առնչությամբ ՄԻՊ-ը հայտարարությամբ է հանդես եկել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փետրվարի 29-ին ահազանգ է ստացվել այն մասին‚ որ փետրվարի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաներից երկուսի տատը և հայտնել‚ որ իր թոռները գտնվում են գիշերօթիկ հաստատությունում և ցանկանում են ինքնասպան լինել: Ինչպես տեղեկացնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ