Ինչու են արգելել խուտուտ տալը
Խուտուտ տալը օրենքով արգելված է եղել մի քանի արեւելյան հնագույն երկրներում, քանի որ դա գրգռիչ մեղք է համարվել:
Խուտուտ տալը օրենքով արգելված է եղել մի քանի արեւելյան հնագույն երկրներում, քանի որ դա գրգռիչ մեղք է համարվել:
Երեւանի Մյասնիկյան պողոտայում այսօր՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել վրաերթ: 58-ամյա կին վարորդն իր վարած Toyota մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհին վերանորոգման աշխատանքներ կատարող ՃՇՇ աշխատակցին: 65-ամյա Լավրենտ Հ.-ն «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դու երբեք չես կարողանա մոռանալ այն, ինչ ամենից շատ ես ցանկանում մոռանալ։ Չակ Պալանիկ
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շքեղ տուն-ամրոց է գնել իր շրջակա հողերով: Այդ տարածքի ընդհանուր մակերեսը 17 հեկտար է։ 4-հարկանի շինությունը գտնվում է Հյուսիսային Ուելսում: Ամրոցի համար Մոուրինյուն վճարել է 3,9 միլիոն ֆունտ, այսինքն՝ մոտ 5 մլն եվրո։
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հանգստացնել լաց լինող աղջնակին՝ մանուկների օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ 4 տարեկան Յանան, դուրս գալով հարթակ ու կանգնելով նախագահի կողքին՝ սկսում է լաց լինել, իսկ Պուտինին ոչ մի կերպ չի հաջողվում հանգստացնել փոքրիկին։
Հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանի և Իրանի վիզային ռեժիմի չեղարկումը, վերջին շրջանում Իրանի հետ կապված տարածաշրջանային զարգացումները:
Ռուս քաղաքագետ Յուրի Պոչտան կարծում է, որ Գերմանիայի կողմից Հայող ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդեցություն չի ունենա Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։ «Իհարկե, վիրավորանքներ կլինեին, բնական է, որ Էրդողանը քննադատական հայտարարություններ արեց։ Նա անգամ կարող է անձամբ Մերկելին վիրավորել, քանի որ նա ոչ մի կերպ չազդեց պատգամավորների որոշման վրա»,- ասել է նա՝ նշելով, որ ներկա պահին […]
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այսօր դուրս է գրվել հոսպիտալից: Հիշեցնենք՝ վերջինիս հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում վիրահատել էին:
Փարիզում ջրհեղեղները չեն դադարում արդեն երեք օր։ Ֆրանսիայի մայրաքաղաքը հեղեղում է Սենայի ջուրը, գետի հունը շարունակում է բարձրանալ։ Տիրող իրավիճակի պատճառով քաղաքի կենտրոնում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, տարհանվում են Լուվրի արժեքավոր նմուշները։ Ջրհեղեղների արդյունքում արդեն 3 զոհ կա։
Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը Թուրքիայի արձագանքը ադեկվատ չէր: Նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարա ր Սերգեյ Լավրովը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում: Նա կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հետ կապված Բունդեսթագի որոշումը բխում է Թուրքիայի` ԵՄ իրական գործընկեր դառնալու ցանկության բացակայությունից: «Գուցե այստեղ դերակատարություն են ունեցել ինչ-ինչ ենթադրություններ, որոնք դրդել են այդ […]
























