15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի վեհաժողովի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովի պատվիրակները հունիսի 18-ին այցելել էին Ծիծեռնակաբերդ։ Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Ինդիանապոլիսի ջութակի միջազգային մրցույթի (International Violin Competition of Indianapolis) գործադիր տնօրեն Գլեն Քվոքն առաջին անգամ է Երեւանում։ Ասում է, որ տպավորված […]

Հռոմի պապը խնդրել է աղոթել իր՝ Հայաստան այցելության համար

2016թ. հունիսի 16-ի առավոտյան Վատիկանում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը «Արևելյան Եկեղեցիների օգնության կազմակերպությունների վերամիավորում» (ROACO) բարեսիրական կազմակերպության 89-րդ համագումարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, իր խոսքի վերջում խնդրել է աղոթել իր՝ հունիսի 24 -26-ը Հայաստան կայանալիք հովվական այցի համար, հայտնում է armenianchurchco.com-ը։ «Խնդրում եմ՝ աղոթեցեք ինձ համար, մի քանի օրից որպես ուխտավոր այցելելու եմ մի արևելյան երկիր՝ Հայաստան, որն […]

Ապագա հրամանատարների համար

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունիսի 18-ին, աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին եւ  հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն էր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի […]

Ալիեւը պայմանավորվելու չի գալիս

Ինչպես հայտնել ենք, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, ինչին կհետեւի նախագահների եռակողմ հանդիպում։ Անդրադառնալով այս հանդիպմանը՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես ասաց․ «Անկեղծ ասած՝ այդ հանդիպումից լուրջ  ակնկալիքներ  չունեմ՝ կապված բանակցային գործընթացի հետ։ Դիվանագետներն արդեն շեշտում են՝ հանդիպման […]

Քանաքեռում ական է հայտնաբերվել

Հունիսի 17-ին` ժամը 20.59-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանից1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել է ական: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և սակրավորական խմբերը: Պարզվել է, որ տան նկուղում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ականանետի արկ: Արկը սակրավորական խմբի […]

Գեղեցկուհիները բեմում ծեծել են իրար /վիդեո/

«Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթն ավարտվել է աղջիկների ծեծկռտուքով։ Մասնակիցներից 20 տարեկան Եկատերինա Ռեվյակինան կռվի է բռնվել աղջիկներից մեկի հետ, ով, իր կարծիքով, խլել էր իր սիրելի տղամարդուն։ Մինչեւ անվտանգության աշխատակիցները վրա կհասնեին, աղջիկները մի լավ ծեծել են իրար։ Ի դեպ, նրանցից ոչ մեկը մրցութային տեղ չի զբաղեցրել։

Նախագահը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ Նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Սպանել են քրեական հեղինակության հարսին

Անապայում երկու տղամարդ կրակոցներ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որում եղել են երիտասարդ ամուսինները իրենց երեխայի հետ։ Կրակոցների արդյունքում ամուսինը՝ 29-ամյա Թիմուրը, վիրավորվել է, իսկ կինը՝ 29-ամյա Ալանան, տեղում մահացել է։ Երեխան բարեբախտաբար չի տուժել, հայտնում է Life.ru-ն։ Կայքը նշում է, որ վիրավոր Թիմուրը հայազգի քրեական հեղինակություն  Վալտեր Հարությունյանի որդին է։ Վալտեր Հարությունյանը սպանվել է 2013 թվականին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ