05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել: BBC-ի թուրքական ծառայության համաձայն՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ և դեսպանատունը, և պետքարտուղարությունը ուշադրությամբ հետևում են Թուրքիայում  հայտարարված արտակարգ իրավիճակի հետ կապված զարգացումներին: Նշվել է, որ Անկարայի դեսպանատան և Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանի աշխատակիցները ցանկության դեպքում կարող են վերադառնալ ԱՄՆ: Իսկ Թուրքիա մեկնելու […]

Աստված ամեն օր մեր սրտերում նոր մարդ է ստեղծում. Մեծերը Աստծո մասին

«Աստվածաշնչի ամենասքանչելի հատկությունը, անտարակույս, այն է, որ նա անսասան ամրապնդում է իր Աստվածային ծագման մասին համոզմունքը այն մարդու սրտում, ով ճշմարիտ փութաջանությամբ և լիակատար նվիրվածությամբ խորանում է նրա մեջ և նրանով ստուգում իր ներքին ու արտաքին ապրումները: … Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և Իր նմանությամբ: Ես ոչ միայն հավատում եմ այս մեծագույն հրաշքին, այլև […]

Երեք օր առաջ Տավուշում կորած 82-ամյա բնակչին դեռ չեն գտել

Երեք օր առաջ Տավուշի մարզում կորած 82-ամյա բնակչին դեռ չեն գտել: Նշենք, որ հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ 82-ամյա Խ. Կ.-ն դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների եւ ոստիկանության […]

10 ժամ գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ստորգետնյա գազատարի վերատեղադրման եւ գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 1-ից մինչեւ 47 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից տարածքի առանձնատների՝ ընդհանուր թվով 2023 բնակիչ-բաժանորդների եւ թվով 16 տարբեր […]

Ոստիկանությունը պահանջում է հավաքն այլ վայր տեղափոխել

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է․ «ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել […]

Վարչապետն այցելել է Տավուշի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ազատամուտում, որտեղ նրան են ներկայացրել համայնքի մանկապարտեզի այս տարեսկզբից մեկնարկած  վերակառուցման աշխատանքների ընթացքը: Աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է 182 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից՝ 6.5 մլն: Ներկայում շենքում իրականացվում են  ներքին հարդարման աշխատանքներ, իսկ վերակառուցված մանկապարտեզը […]

«Զվարթնոց» օդանավականայում ռու՞մբ է տեղադրվել

Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ  «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են մասնագետները և նոր տեղեկատվություն լինելու դեպքում իրավապահ մարմիննեը լրացուցիչ կտեղեկացնեն: Օդանավակայանում արտակարգ դրություն է հայտարարվել:

«Սասնա ծռերը» ազատ է արձակել բուժակ Դավիթ Տոնոյանին

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած  «Սասնա ծռեր» զինված խումբը քիչ առաջ ազատ է արձակել հուլիսի 27-ի լուսադեմից  ՊՊԾ տարածքում գտնվող բուժակ Դավիթ Տոնոյանին: Նշենք, որ ոստիկանության պաշտոնական հայտարարության համաձայն՝ բժիշկների պատանդ են պահում «Սասնա ծռեր» խմբի անդամաները։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, թե իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հուլիսի 28-ին շրջանների մեծ մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հուլիսի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ