05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցն ինքնասպանության փորձ է արել. նա գրություն է թողել

Վանաձորում այսօր՝ օգոստոսի 2-ին, ինքնասպանության փորձ է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը: Ինքնասպանության փորձ կատարած անձը Վանաձոր քաղաքի բնակիչ 54-ամյա Հարություն Հ.-ն է:  Նա ՔԿՀ-ի եւ իրենց բնակարանին հարակից կիսակառույց եռահարկ շինության նկուղային հարկում խոհանոցային դանակով կտրել է պարանոցը, նաեւ ձեռքի երակները: Ինքնասպանության փորձ կատարած անձը ամուսնալուծված է, բնակվում է միայնակ: Հարությունը բնակարանում մի քանի գրություն […]

Փարիզում ձերբակալվել են Նիսի ահաբեկչի հետ լուսանկարված տղամարդուն

Փարիզի դատախազությունը կալանավորել է 36-ամյա տղամարդու, որը կասկածվում է Նիսի ահաբեկիչ Մուհամեդ Բուլելի հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը, որը հղում է  անում  Le Figaro-ին: Տղամարդը հայտնի է Համիդ անունով: Նա Բուլելի հետ լուսանկարվել է այն բեռնատարի ֆոնի վրա, ինչով Բուլելը հետագայում կատարել է ահաբեկչությունը:

«Միլանի» հարձակվողը տեղափոխվեց «Բորդո»

«Միլանի» հարձակվող Ժերեմի Մենեսը մարզական կարիերան կշարունակի «Բորդոյում»՝ հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել ու կնքել է եռամյա պայմանագիր: Ավելի վաղ Մենեսը հրաժարվել էր տեղափոխվել «Գենգամ»:

Արտարժույթների փոխարժեքները հայաստանյան բանկերում

Ըստ Rate.am–ի՝ ԱՄՆ մեկ դոլարը գնվում է 473.50 դրամ նվազագույն և  475.50 առավելագույն  փոխարժեքներով, վաճառվում՝ 477 նվազագույն, 478.50 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոյի առքի նվազագույն փոխարժեքը 525 դրամ է, առավելագույնը` 530, վաճառքի նվազագույն փոխարժեքը 535, առավելագույնը` 539 դրամ: Մեկ ռուբլին գնվում է 6.98 դրամ նվազագույն և 7.09 դրամ առավելագույն փոխարժեքով,  վաճառվում՝ 7.20  նվազագույն և 7.40 […]

Հրդեհ Խորենացու փողոցում

Օգոստոսի 2-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի տներից մեկում այրվում է սառնարան: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.46-ին, մարվել՝ 07.15-ին: Ամբողջությամբ այրվել են տան ննջասենյակի և միջանցքի գույքը (20 քմ), մեկ սառնարան և հեռուստացույց:

Հայաստանում եղբայրասպանությունը անթույլատրելի է. Ազատ Արշակյան /վիդեո/

«Ստեղծված իրավիճակը մեծ վնաս հասցրեց մեր երկրի վարքին,  բայց բարեբախտաբար՝ համեմատաբար նվազագույն կորուստներ ունեցանք»,-այսօր`օգոստոսի 2-ին «Հենարան»մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ`անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման հետ կապված հարցերին, ասաց  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Քաղաքական գործիչը նկատեց, որ վերջում ողջախոհությունը հաղթեց, և հավելեց՝ Հայաստանում եղբայրասպանությունը անթույլատրելի է: «Զինյալների վերջին հայտարարությունները հույս են […]

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է նոր ոճը /լուսանկարներ/

Քիմ Քարդաշյանը նոր ոճ ունի։ Աստղն արդեն գրեթե չի փորձարկում ոճի հետ և հավատարիմ է մնում ընտրությանը: Բայց Քիմն էլ երբեմն փոփոխություններ է ցանկանում, օրինակ սանրվածքն է ձևափոխում: Երբեմն նա շիկահեր է դառնում, իսկ երբեմն էլ կարճ կտրում է մազերը: Հիմա նորից եկել է թարմության ժամանակշրջանը: Քարդաշյանը ցուցադրել է նոր կերպարը:  

Արմեն Մարտիրոսյանը երկու ամսով կալանավորվել է

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով հուլիսի 29-ին ձերբակալված  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր՝ օգոստոսի 2-ին երկու ամսով կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:  

Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել է

Սարի թաղից հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ  Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ օգոստոսի 2-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հովսեփ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։ Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ