19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Այլապես կստացվի ինչպես միշտ

Դեմ չեմ բոլորին զորակեչելու նախաձեռնությանը, սակայն սա համալիր լուծում է պահանջում, այլապես կստացվի ինչպես միշտ: Նախ, կարծում եմ, նպատակահարմար է կրճատել ծառայության ժամկետը՝ ընդհուպ 1 տարով, պայմանով, որ երեք տարին մեկ 2-ական ամսով անխտիր անցնեն վերապատրաստման վարժահավաքների՝ անկախ զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից: Ինքս ծառայել եմ Գերմանիայում տեղակայված 1200 զինվոր ունեցող խորհրդային զորամասում և ճանաչվել լավագույնը […]

Լրատվական գործունեություն իրականացնողներ են ձերբակալվել. ՀՀ ոստիկանություն

Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների,ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտտեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելուկապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքինախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներհրապարակելու սպառնալիքով իրենից […]

Հակառակորդը շարունակել է խաղտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Լռություն փոթորիկից առաջ. Հրապարակ

«Ինչպե՞ս է իրավիճակը ռազմաճակատում, հարցրինք ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։ «Այս պահին և նախորդ օրը հարաբերականորեն հանգիստ է»։ Լռություն՝ փոթորիկից առաջ։ «Գուցեև, բայց նաև հնարավորություն՝օպերատիվ ձևով առաջին գիծն սպասարկելու, ուղղությունները ճշտելու, խնդիրները հասցեականացնելու համար, այս պահին ակտիվ հանդիպումներ են ընթանում զոհվածների, տեղահանվածների ընտանիքների հետ, կատարվում է ընդհանուր վնասների գնահատում֊ճշտում, ինչ-որ մասով՝ նաև արդեն իսկ փոխհատուցում՝թե գումարային, թե […]

ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արևմտյան Վիրջինիան դարձել է Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը, Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլը հայտարարել էր նահանգում Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս, համապատասխան հռչակագիր է ընդունել: Վկայակոչելով 1915-1923 թվականներին 1.5 միլիոն հայերի և 1 միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաև […]

Երեւանը պայմանավորվածություն ունի Մոսկվայի հետ. Հայկական Ժամանակ

ՌԴ-ից 200 մլն դոլար վարկով ձեռք բերված ռուսական ժամանակակից սպառազինությունները, ըստ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության թերթի աղբյուրների, ըստ պայմանավորվածության, պետք է Հայաստանում լինեին դեռ անցած տարվա աշնանը: Հնարավոր է Հայաստանը ցանկանում է այդ զինատեսակների առաքումը կազմակերպել որքան հնարավոր է արագ, դա ՀՀ գործն է, կա ընթացակարգ, երեկ թերթին ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Խրամչիխինը:

Ադրբեջանի զինուժն այս գիշեր կրակել է Տավուշի ուղղությամբ

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը եւ իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Որն է հաջորդ քայլը. Ժողովուրդ

Այսօրվա նիստում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոս- տանջյանի եւ Հրանտ Բագրատյանի’ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետու­թյունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նա­խագիծը, որի եզրակացության մեջ նշված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանա­վորում է Հայաստանի եւ Արցախի միջել քն­նարկումների արդյունքներովհաշվի առնե­լով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»: ՛Նախագծի […]

Շփման գծում պահպանվել է լարվածությունը

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցմանպայմանավորվածությունը: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ճանապարհի այդ հատվածն անիծված է. Ժողովուրդ

Հայաստանը թերեւս այն եզակի երկրներից է, որտեղ ավտովթարները’հատկապես մահվան ելքով տարեկան կտրվածքով ահ­ռելի մեծ թիվ են կազմում: Իհարկե, պատճառները տարբեր կարող են լինել: Բայց հստակ է, որ վարորդները շատ հաճախ ոչ սթափ են ղեկին նստում, վարորդական իրավունքի վկայականները ստանում են շատ հեշտ’ իրականում վարել չիմանալով (եր­բեմն գնում են այն), եւ ամենակարետրը’ ավտոճանապարհներին ՃԵ անհրաժեշտ ցուցանակները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ