29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս»

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգևատրելու մասին, որոնք ներկայացվում է ստորև. 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ […]

Ստեփանակերտում կայացել է ՀՀ և ԼՂՀ վարչապետների հանդիպումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին և ողջ հայ ժողովրդին Արցախի համար կարևոր […]

Ալվեսը վստահ է՝ կկարողանա անառիկ պահել իր թիմի դարպասը

«Վալենսիայի» բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեսը խոստացել է Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ արտագնա հանդիպման ընթացքում լավագույնս հանդես գալ: Հիշեցնենք՝ հանդիպումը  կկայանա մայիսի 8-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին: «Ռեալի» ֆուտբոլիստներն  անընդհատ գեղեցիկ գոլեր են խփում: Հարձակման ֆուտբոլիստները հանդես են գալիս ամենաբարձր մակարդակով: Բարդ կլինի պաշտպանվելը, բայց դա անհնար բան չէ:  Ես գրազ կգամ՝  կկարողանամ  անառիկ […]

Վարչապետի նոր թեկնածուներ

Թուրքիայի  վարչապետ  Ահմեդ Դավութօղլուի հեռանալուց հետո թուրքական իշխանությունները նշել են, որ նոր վարչապետի թեկնածուների անունները հայտնի կդառնա մայիսի 18-ից հետո։   Թուրքական լրատվամիջոցներն արդեն գրում են՝  մայիսի 22-ին կուսակցության համագումարից 3 կամ 4 օր առաջ միայն հայտնի կդառնան կուսակցության նոր նախագահի թեկնածուների անունները, որոնցից մեկն էլ կդառնա եւ կուսակցության նախագահ եւ վարչապետ։    

Չենք իջնելու խրամատից

Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում, ինչպես նաև եկեղեցական տոն՝ Քրիստոսի 2-րդ մուտքը Երուսաղեմ: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել […]

Այսօրվա մեղքը մահացու է

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները: Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։ Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր: Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն […]

Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվել են մայիսի 9-ի շքերթից

Ղազախստանն ու Բելառուսը հրաժարվել են Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին նվիրված ավանդական շքերթ անցկացնելուց։ Ղազախստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այս տարի շքերթ չի անցկացվի, քանի որ այն ամեն տարի չէ, որ անց է կացվում՝ նախորդ տարի անցկացվել է, քանի որ 70-ամյակն էր Մեծ հաղթանակի, հայտնում է gazeta.ru-ն։ «Այս տարի մեծ շքերթ կանցկացվի՝ նվիրված Հանրապետության անկախության […]

Յուբկեն կարճացավ, դոշերը բացվեցին …

20-րդ դարը աչքի ընկավ մի հատուկ տեսակի չարությամբ: Կինը սկսեց մերկանալ: Յուբկեն կարճացավ, դոշերը բացվեցին, մեջքը բացվեց ու սրա անունը դրվեց կամ նորաձևություն, կամ արվեստ, կամ էլ առաջադիմություն: Մամուլն էլ սկսեց մատուցել սա: Սա եկավ արևմուտքից ու արևելյան ազգերն էլ վարակվեցին այս չարությամբ: Ու եկեք ձև չանենք, որ սա նորմալ է: Եթե դուք ասում եք, […]

«Եվրատեսիլյան» փորձի ժամանակ պատռվել է Ադրբեջանի ներկայացուցչի զգեստը /ֆոտո/

Օգտատեր Կարեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ ««Եվրատեսիլ»-ում Ադրբեջանի ներկայացուցիչը նույնպես աչքի է ընկել իր հագուստով: Բայց ոչ թե դրա գեղեցկությամբ, այլ նրանով, որ երկրորդ փորձի ժամանակ հենց բեմի վրա պատռվել է զգեստը: Դահլիճում գտնվող լուսանկարիչները նկատել ու ֆիքսել են հագուստի պատռված մասը և այդ նկարները հայտնվել են մի շարք կայքերում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ