Երկնային ծնուդդ շնորհավոր․ Չինարիի հերոսը կդառնար 45 տարեկան
Այսօր հերթական անգամ բացվեց Չինարիի վերջին երկու տասնամյակի մեջ ամենանվիրական ու հանդիսավոր լուսաբացը՝ օգոստոսի 25-ը։ Օր, որ փոքրիկ ու անպարտելի գյուղին ավետեց հերոսի առաջին ճիչը։ Ու 45 տարիների հեռվից Լևոն և Սուսաննա Սաղոյանները պատկերացնել անգամ չէին կարող, որ իրենց երկնային պարգևը՝ իրենց առաջին զավակը, ծնվել է իբրև հայրենյաց պաշտպան, իբրև ճակատագրով իրեն բաժին հասած հող-հայրենիի […]



































