06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ավտոտեսուչին ֆոտոսեսիայի անդամ. տաքսու վարորդները «կուշտ» են /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տաքսու վարորդները  բողոքի ակցիա անցկացրին՝ կառավարությունից պահանջելով վերացնել  բոլոր տեսակի տույժ-տուգանքները, որ արձանագրում են մայրաքաղաքում տեղակայված տեսանկարահանողսարքերը: Ակցիայի մասնակիցները  պնդեցին, որ 50 հազար դրամի չափով  տուգանում են ոչ միայն չլիցենզավորված, այլև նույնիսկ լիցենզավորված  տաքսիների պարագայում: «Ամբողջ  ավտոտեսչությունը դարձրել են ֆոտոսեսիայի անդամներ, իսկ  գումարները հոշոտվում են. 2-3 հազար դրամով աշխատողից ի՞նչ […]

Բաքուն շարունակաբար մերժել է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կոչերը

Հայաստանի արտգործնախարարի ելույթը ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիշեգրադյան քառյակի չեխական նախագահությանը և Լյուբոմիրին` այս նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար: Անցյալ տարի մենք հնարավորություն ունեցանք Երևանում հյուրընկալելու Վիշեգրադյան քառյակի երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչներին` քննարկելու համար Հայաստան-Վիշեգրադյան քառյակ կապերի խորացման հնարավորությունները: 2015 թվականը հատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության […]

Աստղաբաշխական եւ անհավանական «ներդրում» «Դվին» հյուրանոցում

Կառավարության վաղվա նիստում հավանության է կարժանանա «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագիրը: Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ «Դվինում» պետք է ներդրում կատարի հյուրանոցի սեփականատեր՝ Սի-ՍԻ-Ջի կովկասյան կոմունիկացիոն խումբ ընկերությունը: Վերջինս, ներկայացրած ծրագրի համաձայն, այդ հյուրանոցի վերակառուցման համար իբր թե պետք է ներդնի աստղաբաշխական չափի գումար՝ ավելի քան 120 միլիոն դոլար: Պետք է ստեղծի 184  հատ […]

ԼՂՀ ԱԺ- ի նախագահը աշխատանքային խորհրդակցություն հրավիրել է

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովի ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրինագծերը, մասնավորապես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Գլխադասային հանձնաժողովների […]

Մեկնարկել է ԱԺ պատգամավորների և ՊՆ նախարարի հանդիպումը

ԱԺ-ում մեկնարկել է պատգամավորների հետ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատգամավորներին կներկայացնի ղարաբաղաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: Տեղեկացնենք՝ հանդիպմանը մասնակցում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ […]

Ամերիկացի բժիշկները մեղադրվում են ավելի քան 250 հազար մարդու մահվան մեջ

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ երկրում միայն 2015-ին բժիշկների մեղքով 250 հազար մարդ է մահացել, հայտնում է Independent-ը։ Ըստ վիճակագրության՝ բժիշկների մեղքով ամենից շատ կյանքեր են խլվել սիրտ-անոթային հիվանդությունները (611 հազար) եւ քաղցկեղը (585 հազար): Կյանքից հեռանալու պատճառների թվում երրորդ տեղում քրոնիկ շնչառական հիվանդություններն են (145 հազար): Իրենց եզրակացությունները գիտնականներն արել են՝ վերլուծելով 2000 եւ […]

Քիչ հարկ է հավաքվել հունվար-փետրվարին, իսկ մարտ-ապրիլին՝ ավելի շատ. ՊԵԿ

2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին հարկային եւ մաքսային մարմինների կողմից ապահովվել է 148 միլիարդ 400 միլիոն դրամի եկամուտ, որը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3.6 միլիարդ դրամով: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից այսօր տեղեկացրել են, որ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 178 միլիարդ 300 միլիոն դրամի եկամուտ նախորդ տարվա մարտ-ապրիլին […]

Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածու

«Մեզ հայտի դարձավ, որ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը դառնալու է ԼՂՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը, որի հետ հարցազրույցում Մելիքյանը հայտնել է, որ Արցախում է եւ հանդիպում էր ԼՂՀ խորհրդարանական խմբակցությունների հետ։ Ռուբեն Մելիքյանը պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս ինքն է լինելու ԼՂՀ նոր օմբուդսմենը վերջինս հայտնել է. «Ես չեմ կարող […]

Մայիսի 8-9-ին թշնամու կողմից որևէ հարձակում թույլ չենք տա

Երեկ գիշերը թեժ է եղել առաջնագծում. հնչել են կրակոցներ, այս մասին տեղեկացնում է Henaran-ի թղթակիցը: Նրա փոխանցմամբ` մեր զինվորների ոգին շատ բարձր է և մարտական. «Եթե մեզ թույլ տան շատ արագ կոչնչացնենք թշնամուն և կգրավենք նրանց դիրքերը»: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում մեր խաղաղությունն ապահովող հայ զինվորներն իրենց օրը սկսում են Տերունական աղոթքով: Henaran-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Մկրիտիչ […]

Քուրդ գրոհայինները հարձակվել են թուրքական ժանդարմերիայի վրա

Մայիսի 4-ի գիշերը «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) զինյալները պայթուցիկով բեռնված մեքենա են պայթեցրել  Ուչյոլ կոչվող ժանդարմերիայի պարեկային կետի մոտ: Վերջինս տեղակայված է Թուրքիայի Մարդին  և Շանլըուրֆա նահանգների Դերիք և Վիրանշեհիր շրջանների միջև: Թուրքական   «milliyet» թերթի կայքի փոխանցմամբ`  տեղի ունեցածի հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, 10 զինվոր էլ վիրավորվել է, որից 2-ի վիճակը ծանր է: Դեպքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ