Հաղթիր ինքդ քեզ
Հաղթիր ինքդ քեզ եւ կհաղթես հազարավոր ճակատամարտեր։ Բուդդա
Հաղթիր ինքդ քեզ եւ կհաղթես հազարավոր ճակատամարտեր։ Բուդդա
Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեպտեմբերի 18-ի երեկոյան կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկություններով՝ կրակոցներին նախորդել է հարեւանների խնջույքը, որից հետո նշված տան բնակիչը ալկոհոլի ազդեցության տակ հեռացել է, ապա իր տան մոտ կրակոցներ արձակել։ Այս պահին քննություն է ընթանում։
Սեպտեմբերի 19-ին Չինաստանի Ուրումչի քաղաքում սկսվել է ՛՛Կանանց աշխատանքի տեղավորման և ձեռներեցության հնարավորությունները և մարտահրավերները՛՛ կանանց առաջին համաժողովը Մետաքսի ճանապարհի երկրների համար: Համաժողովին մասնակցում է և Հայաստանի պատվիրակությունը, որի ղեկավարն է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Համաժողովում ելույթ ունենալով՝ նա կարևորեց, որ Ուրումչիում կայանում է առարկայական, շահագրգիռ խոսակցություն` ժամանակակից աշխարհում կնոջ տեղի ու դերի մասին, քննարկվում […]
«Ես կարծում եմ՝ եղավ այնպես, ինչպես լինում է սովորաբար: Ասենք՝ որոշ տեղերում ընտրվեցին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, բայց էլի եղան ահաբեկումներ, արդյուքների կեղծումներ…», – անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Վերջինս շեշտեց՝ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում մեր երկրում ազատ ու արդար ընտրություններ չեն էլ անցկացվի: «Ենթադրում եմ՝ մոտ ապագայում […]
Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ Ջաֆերին հայտարարել է, որ իրենք դեմ են լինելու Թուրքիայի կողմից իրենց երկրի տարածքում ցանկացած տեսակի ռազմական օպերացիային, եթե վերջինս համաձայնեցված և համակարգված չլինի իրաքյան ղեկավարության հետ: Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, հղում անելով իրանական «Fars» լրատվական գործակալությանը, նշում է, որ Ջաֆերին այդ մասին հայտարարել է Վենեսուելայում ընթացող «Չմիացման երկրների շարժում» կազմակերպության […]
2016թ. հոկտեմբերի 22-ին նախատեսված է շվեյցարացի անվանի երաժիշտ և երաժշտագետ Ջորդի Սավալի համերգը Ստամբուլի Ջեմալ Ռեշիթ Ռեյ համերգասրահում: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի հոդվածագիր Յալչըն Չեթինքայան անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը աջակցություն ցուցաբերած Սավալի՝ Թուրքիայում համերգով հանդես գալու նպատակահարմարությանը: Միջանկյալ հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 14-16-ին Իսպանիայի Պոբլետ քաղաքի (Կատալոնիա) վանական համալիրում տեղի էր ունեցել հնագույն […]
Չինաստան-Եվրասիա միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի Ուրումչի քաղաքում սեպտեմբերի 19-23-ն անցկացվում են մի շարք համաժողովներ, այդ թվում` Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 19-ին: Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով համաժողովին մասնակցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ […]
«Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը աշխարհում 2016» (Freedom in the World 2016) զեկույցը, որը ներկայացնում է 2015 թ. հունվարի մեկից մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը աշխարհի 195 երկրներում և 15 վիճելի տարածքներում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: Զեկույցը բաժանում է երկրներն ու վիճելի տարածքները երեք խմբի՝ ազատ, մասնակիորեն ազատ և անազատ: […]
Ամերիկյան Նյու-Ջերս նահանգի երկաթգծերում պայթյուն է տեղի ունեցել։ Դրանից քիչ առաջ երկու տղամարդ ինքնաշեն ռումբ են հայտնաբերել ու ոստիկանություն զանգել։ Պայթյունը հնչել է այն պահին, երբ ոստիկանները մոտենում էին ռումբին։ Մանրամասները՝ տեսանյութում
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին Հայատանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Արարատի մարզի Նոր կյանք գյուղում նախնական տվյալներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը` ստանալով 467 քվե: Իսկ նրա մրցակից, գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանը ստացել է 400 քվե: «Ընտրությունները անցան առանց արտառոց միջադեպերի:Անկեղծ ասած ես ավելի բարձր ակնկալիքներ ունեի, բայց ընդհանուր հաշվով արդարացան իմ […]




























