09 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Վայելում ենք հասարակության վստահությունը. Արմեն Աշոտյան

«Մենք շարունակում ենք վայելել հասարակության վստահությունը։ ՀՀԿ թեկնածուներից շուրջ 160-ը ընտրվել կամ վերընտրվել է իր պաշտոնում»,-այսօր` սեպտեմբերի 20-ին ք հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։ «Մենք ընդհանուր առմամբ գոհ լինելով արդյունքներից՝ արձանագրում ենք, որ խնդիրներ ենք ունեցել որոշ համայնքներում։ Անգամ Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականներն են խնդիրներ ունենում, ոչ ոքի են խաղում […]

Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ. Քերի

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նորագույն դիվանագիտական հարաբերությունները քառորդ դարի պատմություն ունեն, մինչդեռ հայերի եւ ամերիկացիների բարեկամությունը ձգվում է դարերի միջով: Դեռեւս 1653 թվականին Վիրջինիայի գաղութի հրավերով այնտեղ է ժամանում երկու հայ, որոնք եւ օգնում են այնտեղ մետաքս արտադրել, գրում է Ամերիկայի ձայնը: Հայերն այնքան մեծ հաջողություններ էին արձանագրել, որ մեկ տարի անց, 1654-ին նրանց մասին […]

Ինչի՞ համար է պարգևատրվել Ծառուկյանը

«ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանին պարգեւատրել է սպորտի ոլորտում գրանցած հաջողությունների համար, այն կապ չունի քաղաքականության հետ»,- այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանը անդրադարձավ հարցին, թե մեկ տարի առաջ նախագահը հիշատակել է Գագիկ Ծառուկյանի մականունը և այս պարգևատրումը արդյոք վիրավորանք  չէ ՀՀ քաղաքացու համար: «Պարգեւատրումը քաղաքական կոնտեքստում չի եղել, Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել […]

«Անհրաժեշտ են նոր մոտեցումներ»

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  նորանշանակ վարչապետի  հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է: «Կարծում եմ, որ թեզն ավելի մանրամասն կբացվի: Իմ տրամաբանությամբ նա շեշտեց, որ նախկին զարգացման ռեսուրսը սպառված է.  անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռեսուրսներ հետագա աճի ապահովման համար: Խոսքը չի վերաբերում, որ տնտեսական աճ չի եղել, խոսքը […]

Տեր-Պետրոսյանը չի գնա (վիդեո)

«Մեր կուսակցության պատգամավորներըը հրավիրված են, չեն մասնակցելու, ես հրավիրված եմ, չեմ մասնակցելու, Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու, մենք միշտ նշել ենք առանձին ու հակաանկախական ուժերի հետ անկախությունը նշելու ցանկություն չունենք» ,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջին նախագահը կընդունի Հանրային խորհրդի հրավերը մասնակցել անկախության տոնախմբությանը […]

«Երբ մի տեղ ընդդիմադիր կուսակցություն է հաղթել, դա փիլիսոփայական կատեգորիա է»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Հայաստանում ֆեոդալական համակարգ է, և ինչպես առաջ եմ ասել` հիմա էլ հաստատում եմ` մենք Հայաստանում ՏԻՄ համակարգ չունենք: Տեղամասերում, խոշոր հաշվով, խախտումներ չեն եղել, եղել են չիմացության պատճառով առաջացած խնդիրներ»,-Henaran.am-ի հետ զրույցում գնահատելով սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններն` ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Երբ մի տեղ ընդդիմադիր կուսակցություն […]

«Ես եմ իմ երկրի տերը» /վիդեո/

«Անկախությունը հոգեբանական իմաստով բացարձակ արժեք է: Մեզ հաջողվել է ունենալ անկախ պետականություն: Մենք պիտի դա գնահատենք ու անենք հնարավոր ամեն քայլ՝ այն պահպանելու համար», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:   Հոգեբանը շեշտեց՝ անկախության սերունդը հոգեբանորեն տարբերվում է հին սերնդի ներկայացուցիչներից: «Անկախության սերնդի մեջ կա «ես եմ իմ երկրի տերը» զգացողությունը: […]

Ում կների ժողովուրդը

«Մեր ժողովուրդը սիրում է արագ մոռանալ համապատասխան մարդկանց արարքները, իսկ դա հիմնականում  կապված է հենց գործող իշխանությունների հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նրա պնդմամբ` իշխանությունները կարող են հենց այնպիսի կոպիտ սխալներ անել, որ ժողովուրդը կարող է ներել իշխանության, կոալիցիայի նախկին անդամներին, և սրա համար ժողովրդին մեղադրել պետք չէ: «Այստեղ իշխանությունն իր մեջ պետք […]

«Խռամի տղու հետ ա բազառ ունեցել». մանրամասներ «Կոնդի Հարութի» սպանությունից

Կոնդեցիները դրական են խոսում երեկ` սեպտեմբերի 19-ին սպանված Հարություն Գալստյանի մասին, որը հայտնի է Կոնդեցի Հարութ մականվամբ: ««Ֆորդ Բոյարդ» տաքսի սերվիսի սեփականատերն է։ Ինքը  հանգիստ մարդ էր, իր համար ապրում էր: Ունևոր մարդ էր ու չնայած մականվանը քրեականների հետ առանձնապես տուր ու առ չուներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Գալստյանի հարևաններից մեկը, ով հասկանալի պատճառներով չի […]

Առաջին «զոհը». Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է օգնական Աննա Գետրգյանին։ Վերջինս օգնական էր նշանակվել Հովիկ Աբրահամյանի կողմից՝ 2014 թվականի հուլիսին։ Այդ նշանակման շուրջ մամուլում մեծ աղմուկ բարձրացվեց։ Մասնավորապես գրվեց, որ Աննա Գեւորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով Վանաձորից։ Աննան վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո՝ կարճ ժամանակ անց կարողացել էր բավական կլորիկ գումար հայտարարագրել։ Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ