«Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն»
Միայն մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր «Մատյան»-ը, որը մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ «Մատյանն» անկործանելի է ստուգապես: Գրքերն էլ ճակատագիր ունեն, որ բնավ էլ նրանց վերնագիրը չէ: Եվ «Մատյան»-ի ճակատագիրը նույնքան անկրկնելի է, որքան իր էությունն ու հորինվածքը: Հեղինակն իր գիրքը որակել […]





































