04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

‘Զվարթնոց’-‘Արմավիա’ կոնֆլիկտի վերաբերյալ դռնփակ խորհրդակցություն է հրավիրվել

‘’Արմենիա’’ միջազգային օդանավակայաններ” ընկերության եւ ‘’Արմավիա’’ ավիաընկերության միջեւ վերջին օրերին կարծես չլուծվող փոխադարձ չհասկացվածությունը լուծելու նպատակով  ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը կողմերի հետ հանդիպում է անցկացնելու վաղը` մարտի 13-ին: Henaran.am-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանն ասել է, որ շատ շուտով հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի:  Նրա խոսքով` այսօր դռնփակ կարգով եղել է աշխատանքային խորհրդակցություն, սակայն պաշտոնական հանդիպումը կկայանա վաղը:

Հիշեցնենք, որ ’’Արմավիա’’ ընկերության ֆինանսական կոնֆլիկտը ‘’Զվարթնոց’’-ի հետ իր գագաթնակետին հասավ, երբ‘’Արմավիա’’-ի սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը հայտարարեց ընկերության հնարավոր սնանկացման մասին, նշելով, որ ինքը պատրաստվում է վաճառել ավիաընկերությունը: Ճգնաժամն, ըստ Բաղդասարովի` առաջացել էր այն պատճառով, որ չէր հաջողվում համաձայնության գալ ‘’Զվարթնոց’’-ի հետ` սպասարկման գները նվազեցնելու խնդրի շուրջ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ