23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ը քանդո՞ւմ է Զավենիչի “Հանրապետություն”-ը. Իրատես de facto

 Ըստ “Իրավունք de facto”-ն զուգահեռներ է անցակցրել  Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՌՈբերտ Քոչարյանի միջեւ: Ըստ թերթի նրանք երկուսն էլ փայլուն վրեժ լուծողներ են: Պարզապես “շոլկ-տեքստիլի” պարտկոմի համեմատ մատենադարանիստ Տեր-Պետրոսյանը դա անում է գեղեցիկ փաթեթավորմամբ ու խիստ նրբագեղ:
“Պարզվում է` ՀԱԿ-ի վերջին “գաղթից” հետո (հիշենք, որ չորս կուսակցություններ հրաժարվել են ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներառվելուց, իսկ դրանից առաջ էլ Արամ Զավենիչն էր ասել, որ միայն մեկ թեկնածու կցանկանանք այնտեղ ունենալ, որն ինքն էր, եւ ինքն էլ ընտրություններից հետո վայր է դնելու մանդատը), եւ ուրեմն, ՀԱԿ-ը, որ սկսել է խիստ բարեհաջող ինքն իրեն խժռել, մտածել ու գտել է` “ումով” գնա “մուտիլովկայի” ու քանդել անքանդելին` “Հանրապետություն” կուսակցությունը:
Ու հիմա ՀԱԿ-ը խոր բացատրական աշխատանքներ է տանում “Հանրապետության” անդամների հետ, որպեսզի վերջիններս դեմ դուրս գան Արամ Զ. Սարգսյանին ու ներառվեն ՀԱԿ-ի համամասնական ցուցակում` սկսյալ 14-րդ հորիզոնականից: Առաջինը, որի վրա “դուրս է եկել” ՀԱԿ-ի հայտնի թեւը, Սմբատ Այվազյանն է. այո, հենց նրան է առաջարկվել 14-րդ, ՀԱԿ-ի կարծիքով, պատվավոր-անցողիկ հորիզոնականը:
Սմբոն, ասում են, որպեսզի չմտնի էդ “մուտիլովկաների” մեջ, լքել է Հայաստանը. նա, ասում են, Մոսկվայում է (չհայտնվի՞ Կառլոս Պետրոսյանի ծանր միջավայրում): Մի խոսքով` նա մերժել է:
ՀԱԿ-ը հերթով դուրս է գալիս նախկին ՆԳ նախարար, ոչ անհայտ գեներալ, Զինայի ամուսին (տարիներ առաջ, երբ նախարարին հարցրինք` Դուք ո՞ւմ մարդն եք, ասաց` Զինայի) Սուրեն Աբրահամյանի վրա: Նա էլ է մերժել:
Դուրս են եկել Սափեյան եղբայրների վրա: Կրկին եւ արդարաբար մերժվել են: Հետո` Աշոտ Զաքարյանի վրա…
Մի խոսքով` շա՜տ “դուրս եկածներն” են”,-գրում է “թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ