Աղչի, թող անտենան տեղադրեն, հետո ջհանդամը ում կընտրես …
Գյումրիում ԲՀԿ-ական ակտիվիստները այս օրերին թեժ գործի մեջ են: Նրանք ճշտում են իրենց համակիրների հասցեները, որտեղ անմիջապես արբանակային անտենա են տեղադրում: Այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի մարդիկ նոր ընտրողների են հավաքագրում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարեւանները սուրճ խմելուց մեկը մյուսին համոզում է ԲՀԿ դառնալ: “Աղչի, ցուցակում անունդ գրի, անտենան տեղադրեն, հետո ջհանդամը ում կնըտրես”,-Գյումրիում գործից լավատեղյակները խորհուրդ են տալիս անտեղյակներին:
Սակայն ԲՀԿ-ին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրները նշում են, որ ցուցակը խիստ ստուգվելու է, եւ այն ընտանիքներից ովքեր կխաբեն, քվեարկությունից հետո անտենաները հետ կտարվի: Ի տարբերություն ԲՀԿ-ի իր գործընկերոջ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն էլ Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում փակցրել է մեծ պաստառ` “Բալասանյանների ընտանիք հիմնադրամ”: Իհարկե, սա թերեւս նախընտրական պաստառ չէ, եւ օրենքի խախտում չէ: