28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

5-ում թեկնածու չկա, կանայք բացակայում են

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, մարտի 16-ի դրությամբ 41 մեծամասնական ընտրատարածքներից դեռեւս առաջադրում չի եղել 5-ընտրատարածքում:

Դրանք են `թիվ 1 /Ավան համայնք եւ Նոր Նորքի մի հատվածը/, թիվ 17/Արտաշատ քաղաքն ու տարածաշրջանի գյուղեր/, թիվ 22/ Գավառ քաղաքն ու տարածաշրջանի գյուղեր/, թիվ 30/ Վանաձոր քաղաքի մի մասը/ եւ թիվ 40 /Նոյեմբերյան քաղաքն ու տարածաշրջանի  գյուղեր/:

Երեկվա դրությամբ ամենաշատ թեկնածուներ`4  հոգի,  առաջադրվել են  Իջեւան, Դիլիջան, Բերդ քաղաքները եւ մի քանի գյուղական համայնքներ ընդգրկող թիվ 41 ընտրատարածքում: Նրանք են Հայաստանի մարքսիստական կուսակցությունից  Երեւանի թիվ 12 պոլիկլինկայի թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Դավիթ Հակոբյանը, ՀՀԿ-ից պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՕԵԿ-ից Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը եւ անկուսակցական, “Ջիովաննի” ՓԲԸ մատակարար Սպարտակ Հարությունյանը:

Ի դեպ, առայժմ առաջադրված թեկնածուների մեջ կանայք չկան: Բոլորը տղամարդիկ են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ