13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն փաստեր է ուզում

Henaran.am-ի թղթակիցն այսօր ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ նպատակով են ԲՀԿ ակտիվիստները կամ ԲՀԿ-ի համար աշխատողները /իրենք են այդպես ներկայանում,-խմբ./շրջում  մայրաքաղաքի եւ մարզերի տներով եւ բնակիչներից  փորձում ճշտել, թե ում օգտին են քվեարկելու մայիսի 6-ին:

Քաղաքաշինության նախարարն ասել է, որ այդ մասին տեղեկություններ չունի: “Նման խնդիր չունենք, կոնկրետ փաստեր կա՞ն` ներկայացրեք”: Երբ նշեցինք, որ այդ մասին բազմիցս հրապարակվել է լրատվամիջոցներում, Վարդան Վարդանյանը կրկնեց, որ ինքը նման փաստերի չի տիրապետում:

Վարդան Վարդանյանից հետաքրքվեցինք, թե ինչ փուլում են գտնվում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները ԲՀԿ-ում: “Մինչ օրս մենք արտահերթ համագումարի նախապատրաստման աշխատանքներով էինք զբաղված, զուգահեռ` մեծամասնական պատգամավորների թեկնածուների հետ եւ համամասնական ցուցակների վրա էինք աշխատում:

Համագումարից հետո կսկսենք մեր նախընտրական շտաբների ձեւավորումը, որից հետո կանցնենք, բուն քարոզչական գործողություններին”,-Henaran.am-ին ասաց Վարդան Վարդանյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ