25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Մարտի 19-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին”, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին” եւ “ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի, Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Արա Նռանյանի, Կորյուն Նահապետյանի, Հովհաննես Սահակյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արամ Սաֆարյանի եւ կառավարության առաջարկների հիման վրա օրինագծերի փաթեթը լրամշակվել է: Նշվեց, որ ներկայացված առաջարկների մի մասը չի ընդունվել, մի մասն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց քննարկվող օրինագծերի փաթեթի վերաբերյալ:

Henaran.am-ին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ