Կդառնա՞ն լրագրողները գերզգայուն այս հարցում
Ինչպես մատուցել նյութը, որպեսզի հայ իրականության մեջ կոտրվեն գենդերային կարծարտիպերը: Ծաղկաձորում, երկու օր լրագրողների հետ “Գենդերային զգայուն լրագրություն” թեմայով քննարկում-սեմինար էր կազմակերպել APRA-ն (Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա): “Քաղաքականությունը կանանց գործը չէ”, “կանանց գործառույթը երեխա ծնելն ու մեծացնելն է, մնացած ամեն ինչը երկրորդական է”, “լվացք անելը տղամարդու գործը չէ”, “տղամարդիկ ուժեղ սեռ են,կանայք` թույլ” եւ նման շատ կարծրատիպեր կան ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց մոտ:
ՀՀ աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Թանաշյանի խոսքով, խնդիրը ոչ թե կանանց եւ տղամարդկանց հավասարության մեջ է, այլ հնարավորությունների տրամադրման հավասարության. “Կինը պետք է լայնորեն ընդգրկված լինի բոլոր ոլորտներում` հատկապես այն դեպքում, որ մեր օրենսդրությունը չեզոք է գենդերային տարբերակման առումով”,-ասաց նա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության PR բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն էլ անդրադառնալով գենդերային (նշանակում է սոցիալական սեռ` սեռերի միջեւ սոցիալական եւ մշակութային յուրահատկությունները) խնդիրների լուսաբանմանը,կարեւորեց դրանց չեզոքությունը եւ զգայունությունը:
Թե ինչ տվեց քննարկումը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին` ցույց կտա ժամանկը: Ծրագիրը շարունակական է լինելու: Պարզապես նկատնեք, որ երկօրյա սեմինարը կարելի էր ավելի հետաքրքիր եւ բովանդակալից կազմակերպել: