25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գիտնականները աղիների քաղցկեղի ախտորոշման պարզ միջոց են գտել

Ավստրալացի գիտնականները սովորել են արյան սովորական անալիզի միջոցով ախտորոշել աղիների քաղցկեղը:

Ավստրալիայի Ազգային գիտական ծառայության գիտնականները աղիների քաղցկեղով տառապող մարդկանց մոտ այնպիսի գեների խումբ են հայտնագործել, որոնք փոփոխության են ենթարկվել: Պարզվել է, որ վնասված գենը եւ, հետեւաբար, հենց հիվանդությունը, կարելի է բացահայտել արյան ոչ բարդ անալիզի օգնությամբ:

Հետազոտողները պնդում են, որ նոր մեթոդի էֆեկտիվությունը շուրջ 70 տոկոս է կազմում, այսինքն` 4 դեպքերից 3-ի դեպքում հնարավոր կլինի հիվանդին ազատել քաղցկեղի ուռուցքից: Հետազոտության հեղինակների կարծիքով` արյան անալիզի օգնությամբ աղիների քաղցկեղը բուժելը հնարավոր կլինի արդեն 2013-ի ավարտին:

Աղիների քաղցկեղն ամենատարածված հիվանդություններից է, որից տարեկան ողջ աշխարհում մահանում է ավելի քան 600 հազար մարդ: Ներկայումս դրա ախտորոշման գործընթացը բավականին բարդ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ