Վարչապետն ասաց, թե գործարար պատգամավորների մասով ՀՀԿ-ն իր խոստումը կկատարի
Քիչ առաջ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով գործարարութունը քաղաքականությունից տարանջատելու ՀՀԿ-ի հայտարարությունների եւ ցուցակում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող գործարարների առկայության մասին հարցին, ասաց,, որ ՀՀԿ-ն հավատարիմ է մնալու իր հայտարարությանը:
“Ցուցակով պառլամենտ մուտք չեն գործելու ձեռներեցներ, եւ այդ սկզբունքը պահպանվում է մեր որոշումներով”,-ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հավելեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց դիրքը սեփական բիզնեսի համար չպետք է օգտագործեն, ինչին հասնելու համար առաջին անգամ ՀՀ-ում օրենք ընդուվեց, որը հնարավորություն է տալու իրացնել այդ նորմը:
”Պատգամավորները եւ նախարարներն էթիկայի հանձանաժողովին հայտարարագիր են ներկայացնելու իրենց գույքի եւ ունեցվածքի վերաբերյալ, մինչեւ այս կամ այն պաշտոնն զբաղեցնելը:
Մենք թիրախավորել ենք 500 բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք գտնվելու են եւ հանրության, եւ էթիկայի հանձնաժողովի հսկողության տակ”,-շեշտեց վարչապետը եւ հավելեց, որ կհայտարարագրվեն նաեւ պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքն ու գույքը: