23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Աբխազիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը

Աբխազիայի 20 ընտրական տեղամասերում ընթանում է Ազգային ժողովի ընտրությունների 2-րդ փուլը, եւս մեկ տեղամասում նոր ընտրություններ են կայանում, հաղորդում է “РИА Новости”-ն:

Ընտրությունների 1-ին փուլն Աբխազիայում տեղի է ունեցել մարտի 10-ին: Այդ ժամանակ 35 շրջաններից ընտրվեցին միայն 13 հաղթողներ: Շրջանում ընտրությունները հաղթելու համար անհրաժեշտ է ընրողների ձայների բացարձակ մեծամասնությունը: Խորհրդարանի 35 տեղի համար առաջադրվել է 148 թեկնածու: 2-րդ փուլին մասնակցում է մնացած 20 ընտրական շրջաններից երկուական թեկնածու, այսինքն` 40 մարդ:

Շրջաններից մեկում ընտրությունները չեն կայանում, քանի որ թեկնածուներից մեկը համաձայն չէ քվեարկության արդյունքենրի հետ եւ դատարան է դիմել: Դատարանն առայժմ չի որոշել` անցկացնել այդ շրջանում ընտրությունների 2-րդ փուլը, թե` նոր ընտրություններ նշանակել` նոր թեկնածուներով:

Սուխումիի ընտրատեղամասերից մեկում նոր քվեարկություն է անցկացվում, քանի որ մարտի 10-ի ընտրություններն այստեղ չկայացած են համարվում` պասսիվ քվեարկության պատճառով: Ընտրություններին մասնակցել են ձայնի իրավունք ունեցողների հազիվ 25 տոկոսը:

Ընտրարշավի համար Աբխազիայի իշխանությունները հատկացրել են 10,5 մլն ռուբլի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ