23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիան փակել է իր դեսպանատունը Սիրիայում

Թուրքիայի Հանրապետությունը որոշել է փակել իր դեսպանատունը Սիրիայում, հաղորդում է “Al Arabia” հեռուստաալիքը: Մոտ 10 օր առաջ նման որոշում էր ընդունել նաեւ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը, որի մեջ են մտնում Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Քաթարը, Բահրեյնը եւ Քուվեյթը: Ավելի վաղ իրենց դեսպանատները Սիրիայում փակել էին նաեւ եվրոպական մի շարք երկրներ:

Այս բոլոր երկրներին նման քայլի է դրդել այն փաստը, որ սիրիական վարչակարգն ընտրեց երկրի ճգնաժամը հարթելու ուժային միջոց եւ “շարունակում է սեփական ժողովրդին  ոչնչացնելու ճանապարհով գնալ”:

Սիրիական ընդդիմությունը շարունակում է պահանջել նախագահ Բաշար Ալ-Ասադի պաշտոնաթողումը` մեղադրելով կառավարական ուժերին խաղաղ բնակչության նկատմամբ դաժանություններ իրականացնելու մեջ: Պաշտոնական Դամասկոսն էլ իր հերթին պնդում է, որ դեմոկրատական ապստամբությունների փոխարեն իրականում  երկրում գործում են զինված խմբավորումները:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաքելությունը Սիրիայում համարում է լավ միջոց հակամարտության կարգավորման համար: Նա հավելել է, որ ինքն ամեն կերպ կաջակցի Անանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ