15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Synopsys’-ը ԵՊՀ-ում էր

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ուսանողներն եւ դասախոսներն հանդիպեցին «Synopsys» ընկերության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Կարըն Բարթլեսոնի հետ, ով ներկաների համար դասախոսություն կարդաց: Համալսարանը «Synopsys»-ի հետ համագործակցում է 2005 թվականից սկսած. համատեղ մասնագետներ են պատրաստում բակալավրիատից մինչեւ գիտության թեկնածուի աստիճան: «Դա այն եզակի օրինակներից է, երբ համագործակցություն է ծավալվում բիզնես միջավայրի եւ բուհական կրթության միջեւ, ինչն ուղղված է տվյալ ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստմանը»,- ողջունելով հյուրի այցը համալսարան` նշեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Կարըն Բարթլեսոնը խոսեց երկու երեւույթների մասին, որոնք փոխում են բիզնեսի մասին այսօրվա պատկերացումները եւ ավանդական ինժեներիայից շեղված են: Խոսքը գլոբալ ստանդարտների եւ բիզնեսում սոցիալական մեդիայի դերի մասին է: Կարըն Բարթլեսոնը նախ ներկայացրեց, թե պատմականորեն ինչպես են զարգացել ստանդարտները, եւ ինչպես են դրանք արագացնում նորարարությունները:

«Ստանդարտները մեզ շրջապատում են ամենուրեք. դրանք են WiFi-ը, ինտերնետը, USB-ն, նույնիսկ էլեկտրական վարդակը: Ամենալավ բանն այն է, որ շատ ստանդարտների միջից ընտրության հնարավորություն ունես: Դրանք իրականում զարգացնում են նորարարությունները»,- այսպես է ստանդարտ հասկացությունը բացատրում «Synopsys»-ի մասնագետը:

Այսօրվա բժշկական գերժամանակակից սարքավորումները, սմարթֆոնները եւս կառուցված են ստանդարտների հիմքի վրա: Նա խոսեց նաեւ «Internet of things» հասկացության մասին, որը ենթադրում է, որ յուրաքանչյուր իր պետք է ունենա իր IP հասցեն, եւ դրանք միմյանց հետ կհաղորդակցվեն ինտերնետի միջոցով: Այսպիսով` եթե սառնարանը «տեսնի», որ ձուն վերջացել է, ազդանշան կուղարկի մեքենային, որ մարդը դրանով գնա խանութ` ձու գնելու: Կարըն Բարթլեսոնի կարծիքով` էլեկտրոնային կառավարումը կարող է հաղորդակցման լավ միջոց լինել նաեւ պետական եւ ոչ պետական կազմակերպությունների համար: Հետաքրքրված լսարանին տիկին Բարթլեսոնը ներկայացրեց նաեւ «IEEE» ասոցիացիան, որն ամենամեծն է գիտական մասնագիտական ասոցիացիաների մեջ: Այն ունի 42.000 անդամներ աշխարհի տարբեր երկրներից: Դրա աշխատանքային 6 ուղղություններից երկուսը ստանդարտների մշակումն ու կրթական գործառույթներն են:

Ուսանողները եւս կարող են դառնալ այդ ասոցիացիայի անդամ: Այն տրամադրում է դրամաշնորհներ. ուսանողները կարող են առաջարկել նախագծեր, որոնցում օգտագործված է որեւէ ստանդարտ, եւ ստանալ 500 ԱՄՆ դոլար պարգեւ, իսկ ղեկավարը որպես հոնորար կստանա 300 ԱՄՆ դոլար:

Դասախոսության 2-րդ հատվածը վերաբերում էր բիզնեսում սոցիալական մեդիայի դերին: Կարըն Բարթլեսոնը «Synopsys»-ի օրինակով ներկայացրեց, թե ինչպես են, օրինակ, սոցիալական ցանցերը դառնում բիզնեսի զարգացման միջոց:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ