26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միասին օգնենք հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին

Նոյեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ‘Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն’ ՀԿ-ն բարեգործական ակցիա էին կազմակերպել ‘Փրկություն’ հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում։

ՙՄենք կարող ենք միասին՚ խորագիրը կրող ծրագրի շրջանակներում ՙՓրկություն՚ ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր արատ ունեցող 16-35 տարեկան 56 շահառուների համար կազմակերպվել էր համերգային միջոցառում, որի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան ոչ պետական բուհերի ուսանողները։ Մտավոր արատ ունեցող երեխաներին ու երիտասարդներին ուսանողները նվիրեցին քաղցրավենիք, գրենական պիտույքներ, հագուստ, զարգացնող խաղեր։

‘Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն’ ՀԿ-ի ղեկավար Արմինե Բարսեղյանը նշում է, որ այս նախաձեռնության նպատակը կենտրոնի հաշմանդամ երեխաների և երիտասարդների ինտեգրումն է հասարակությանը՝ ուսանողների հետ անմիջական շփման և հաղորդակցման միջոցով։ ՙԾրագրի շրջանակներում այսօր մենք կնշենք նաև ցերեկային խնամքի կենտրոնի՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծնված երեխաների ծննդյան տարեդարձերը։ Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանց օրը դարձնենք ուրախ ու տոնական՚,- ասաց Արմինե Բարսեղյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ‘Փրկություն’ հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնը հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում է, և համագործակցությունը լինելու է շարունակական։ Մասնավորապես առաջիկայում մտավոր արատ ունեցող 56 երեխաների ու երիտասարդների համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամը դասընթացներ կկազմակերպի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ