22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լեւոն Զուրաբյանը ստորագրեց Հմայակ Հովհաննիսյանի պատրաստած հռչակագիրը

“Էս տեմպերով, որ գնանք, կարող ա ժամանակավոր կառավարութուն էլ ստեղծենք”,-այսօր Քաղաքագետների միությունում կազմակերպված քննարկմանը փորձեց հումոր անել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը հայտարարեց, ոիր ՀԱԿ-ը շատ լուրջ է տրամադրված այս ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործին:

“Հայաստանում ընտրաակեղծարարությունը եւ դրա հետ կապված ահաբեկումները դարձել են մեր քաղաքական համակարգի չարիքը: Մենք պատրաստ ենք ցանկացած ջանք գործադրել դրան դիմակայելու համար: Այդ չարիքի հեղինակը Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմն է եւ այս սեղանի շուրջ հավաքված բոլոր ուժերը շահագրգռված են, որ ազատ ու արդար ընտրություններ լինեն,”-հայտարարեց նա:

Զուրաբյանը պարադոքսալ համարեց այն, որ ՀՀ բնակչության թիվը գնալով պակասում է եւ նույն պարադոքսով, ըստ Զուրաբյանի, ընտրողների թիվը մեծանում է: “Սրա հետ կապված իշխանությունը բացատրություն տալ չի կարող, որովհետեւ դա դատապարտված է”,-հայտարարեց նա ու ընթերցեց ՀՀ ոստիկանապետին ուղղված մի դիմում, որտեղ քաղաքական ուժերին առաջարկվում է դիմել Վլադիմիր Գասպարյանին` “ԱԺ առաջիկա ընտրություններում հրապարակված ցուցակներում  կասկածները ցրելու համար տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ներգրավված քաղաքացիների լիակատար ցանկը”:

Զուրաբյանի առաջարկին առաջինը արձագանքեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը` հայտարարելով, որ պատրաստ է ստորագրել եւ ստորագրեց: ՀԱԿ համակարգողը գրիչ պահանջեց` ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակաով միասնական շտաբի ստեղծման մասին հռչակագիրն ստորագրելու համար:

“Մենք տասնմեկ կուսակցության դաշինք ենք: Մեր ընտրական դաշինքի կողմից հատարարում եմ, որ մեզ համար շատ կարեւոր են գործնական քայելրը: Այս փաստաթուղթը, իհարկե, կատարյալ չէ, մենք կարող ենք ժամերով քննարկել, շտկել, բայց դա ժամանակի կորուստ է: Մենք մեր վճռականությունը ցույց տալու համար հենց հիմա կստորագրեննք այդ փաստաթուղթը”,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ