29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օսկանյանը շարունակում է պատասխանել “Ֆեյսբուք”-ում

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է իր վերջին հայտարարություններին որպես պատասխան հնչած մտքերին:

Վարդան Օսկանյանը, մասնավորապես, գրում է. ” Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին իմ հայտարարություններին որպես պատասխան հնչած մտքերը, որ ես եղել եմ նախորդ իշխանություններում և իրավունք չունեմ կեղծիքները քննադատելու, պարզապես ծիծաղելի են:

Եթե ելնենք այդ տրամաբանությունից, ապա այսօր քաղաքական դաշտում չկա մարդ, որը կարող է այդ թեմայով խոսել: Յուրաքանչյուր ընտրության ժամանակ միշտ նույնն եմ ասել՝ ցավալի է, որ ընտրախախտումների հետևանքով ժողովրդի մոտ կասկածներ կան ընտրությունների արդյունքների նկատմամբ:

Հիմա էլ ասում եմ նույն բանը՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ժողովրդի մոտ կասկածներ չլինեն ընտրությունների օրինականության վերաբերյալ”:

Հիշեցնենք, որ ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր անդրադարձել կոալիցիայի “ձեւական բնույթ” կրելու մասին Օսկանյանի հայտարարությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ