21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բարեփոխված Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը` մայիսի 6-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ 2011-ին մայիսին բարեփոխված ՀՀ Ընտրական օրենսգիրքը լավ հիմք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, սակայն “դեռեւս կան ոլորտներ, որոնք հարկավոր է բարելավել”:

Նշվում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 2,5 մլն ընտրող, որոնք կարող են ստուգել իրենց տվյալների առկայությունը ցուցակներում, այդ թվում` համացանցի միջոցով:

Հիշեցնենք, նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսում է ապրիլի 8-ին եւ ավարտվում մայիսի 4-ին: ՀՀ ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է 8 կուսակցությունների եւ մեկ կուսակցական բլոկի ընտրական ցուցակները:

Բացի կոալիցիոն “Հայաստանի Հանրապետական կուսակցությունից”, “Բարգավաճ Հայաստան” եւ “Օրինաց երկիր” կուսակցություններից, պատգամավորական մանդատի համար  կպայքարեն նաեւ “Հայ Հեղափոխական Դաշնակցություն”, “Ժառանգություն”, “Հայ Ազգային Կոնգրես”, “Հայաստանի Ժողովրդական կուսակցություն”, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն” եւ “Միավորված հայեր” կուսակցությունները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ