23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը վեր է ածվել տարածաշրջանային գործոնի ոչ թե գործիքի. Շարմազանով

 “Դուք ապացուցել եք, որ ժամանակի հերոսները ոչ թե պետք է լինեն զոռբաները, այլ պետք է լինենք դուք` ազգի կիրթ եւ հայրենասեր ազատամարտիկներդ”,- այսօր ողջունելով Ազատամարտի վետերանների միության 5-րդ համագումարը` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

Շարմազանովն ասել է, որ անկախության սերնդի համար նրանց անցած ուղին պետք է օրինակ ծառայի: ԱԺ փոխնախագահի խոսքով, ՀՀԿ-ն միշտ բարձր է գնահատել ազատամարտի վետերանների ունեցած ներդրումը Արցախյան ազատամարտի եւ պետականության կայացման գործում: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ արտաքին մարտահրավերներին:

“Առանց ուժեղ արզգային անվտանգության հնարավոր չէ խոսել ոչ տնտեսական, ոչ սոցիալական ոչ ժողովրդավարական զարգացումից”,- նշել  նա ու հավելել, որ այս տարիների ընթացքում ՀՀ-ն` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ամրապենդել է Հայաստանի դիրքերն ու արտաքին անվտանգությւոնը: “Հայաստանը վեր է ածվել տարածաշրջանային գործոնի ոչ թե գործիքի”,-շեշտել է Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ