27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իվանիշվիլիի “թեթեւ ձեռքով” Սաակաշվիլին մնաց “մթության մեջ”

Վրաստանի նախագահի վարչակազմը որոշել է անջատել նախագահական նստավայրի արտաքին լուսավորությունը: Սաակաշվիլիի մամլո քարտուղարի խոսքով` որոշումը կապված է նախագահի վարչակազմի բյուջետային ֆինանսավորման կրճատման հետ: Նախագահական նստավայրը լուսավորող լույսերից կմնա միայն գլխավորը`անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է “Интерфакс”-ը:

Հարկ է նշել, որ խնդիրը հավանաբար ոչ այնքան բյուջետային միջոցների խնայումն է, որքան որ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ Սաակաշվիլին “կմնա մթության մեջ”: Վերջինիս այժմ մնում է միայն գիշերները աղոտ լույս թողնել պատուհանի մոտ, որպեսզի յուրաքանչյուր հասարակ վրացի, տեսնելով այն, հիշի, որ նախագահը մտածում է իր մասին:

Նշենք, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին օրերս հայտարարել էր նախագահական ապարատի ֆինանսավորման վրա մեծ ծախսերի անթույլատրելիության մասին: Նա  նաեւ կոչ էր արել նախագահ Սաակաշվիլիին նախագահական շքեղ պալատից տեղափոխվել ավելի քիչ հարմարավետ, սակայն նախագահի աշխատանքի համար հարմար վայր` կառավարական գրասենյակում: Ինքը` Իվանիշվիլին, խոստացել է, որ դառնալով նախագահ` չի ապրելու նախագահական պալատում, այլ մնալու է կառավարական գրասենյակում:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` նախագահական պալատի կառուցման համար Վրաստանի բյուջեից մի քանի միլիոն դոլար է պակասել: Միխեիլ Սաակաշվիլիին բազմիցս քննադատել են այս թանկարժեք նախագծի համար:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ