13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Նիկոլը մի Ալեքսանյանին համոզում էր հրավիրել մյուս Ալեքսանյանին

‘’Պատրաստվում եմ հրատարակել իմ գրած վեպը, որը կոչվում է ‘’Երկրի հակառակ կողմում’’, եւ մեր հաջորդ հանդիպման ժամանակ, երբ պիտի ներկա լինի Սամվել Ալեքսանյանը, իմ գիրքը կբերեմ եւ կնվիրեմ ձեզ’’,- “Արմնյուզ”-ի եթերում Արտակ Ալեքսանյանի հեղինակային հաղորդման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Արտակ Ալեքսանյանը փորձեց ընդհատել Փաշինյանին.’’Դուք շտապում եք բանակցել Սամվել Ալեքսանյանի հետ, բայց ես կապ չունեմ …’’, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

’’Եթե Սամվել Ալեքսանյանը վախենում է, կամ խուսափում է… ինչեւէ արձանագրենք, որ բանավեճի թեման կա, եւ լավ կլիներ, որ դուք բարի կամք դրսեւորեիք, նշանակեիք բանավեճի օր, ես ասում եմ, որ կգամ, իսկ թե ով կգա հակառակ կողմից…’’:

Հաղորդավարը կարծիք հայտնեց, որ պետք չէ մարդկանց անհարմար դրության մեջ գցել, քանի որ ամեն մեկն ունի ընտրապայքարի իր ձեւը, ինչին Փաշինյանը հակադարձեց.’’Հուսով եմ` ձու բաժանելը ընտրապայքարի ձեւ չեք համարում’’:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ