25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առանց ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի

Ազգային ժողովի նախագահին կից ‘Ընտրական օրենսգրքի’ կիրարկման  եւ ընտրական գործընթացների մոնիթորինգային աշխատանքային խմբի երկրորդ նիստում ապրիլի 10-ին քննարկվեցին կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ նախանշվեցին առաջիկա անելիքները:

Դեռ նախորդ նիստում առաջարկ էր եղել, որ յուրաքանչյուր կուսակցություն ու կազմակերպություն քննարկի եւ այս հանդիպմանը ներկայացնի իր պատկերացումներն ու առաջարկները խմբի գործունեության, մասնավորապես մոնիթորինգի ընթացքում կիրառվելիք մեխանիզմների մասին:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի մասնակցությամբ ընթացած քննարկմանը  ներկա էին ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած վեց կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ‘Ժառանգության’, ՀԿԿ -ի եւ ՀԴԿ-ի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբի երկրորդ նիստը, այբբենական կարգով նախագահությունը փոխանցելու մասին  որոշման համաձայն,  նախագահեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, ինչպես նաեւ  Ստյոպա Սաֆարյանը(‘Ժառանգություն’), Երջանիկ Ղազարյանը(ՀԿԿ), Գագիկ Մելիքյանը(ՀՀԿ), Արտյուշ Շահբազյանը(ՀՅԴ) եւ Արամ Սարգսյանը(ՀԴԿ) հնչեցրին իրենց առաջարկները խախտումների վերաբերյալ դիմումներն ստանալու ու քննարկելու կարգի, տեղական ինքնակառավարման եւ գործադիր մարմինների պատասխանատուներին հրավիրելու, արձանագրություններ կազմելու, իրավապահ մարմինների հետ համագործակցելու եւ համանման հարցերի վերաբերյալ: Որոշվեց, որ կուսակցություններն իրենց նախընտրական շտաբներում կամփոփեն ստացված տեղեկատվությունը եւ կներկայացնեն աշխատանքային խմբին: Մասնակիցների համոզմամբ` աշխատանքային խմբի ձեւաչափն ընդգրկուն է, եւ այս կերպ բոլորը կունենան հնարավոր խախտումների մասին ստացված ահազանգերը խմբի քննարկմանը ներկայացնելու հնարավորություն:

Ստյոպա Սաֆարյանն առաջարկեց, որ խմբի անդամներն ուշադրության առանցքում պահեն նաեւ 41 տեղամասերում մեծամասնական ընտրակարգով գրանցված` անկուսակցական կամ ինքնաառաջադրված թեկնածուներին:  ԱԺ նախագահն առաջարկեց  մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար եւս ստեղծել խմբում իրենց մտահոգությունները ներկայացնելու հնարավորություն: Խորհրդարանի ղեկավարն այն կարծիքին է, որ աշխատանքային խումբը պետք է քննարկի կոնկրետ հարցեր եւ փորձի դրանց տալ գործնական լուծումներ: Այս համատեքստում, հաշվի առնելով մամուլում շրջանառվող լուրերը ՀՀ քաղաքացիների` կրկնակի անձնագրեր ունենալու մասին, Աժ նախագահն առաջարկեց հաջորդ նիստում պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պատասխանատուներին: Աշխատանքային խմբի մասնակիցները ողջունեցին այս նախաձեռնությունը` հաշվի առնելով ճշգրիտ ընտրացուցակներ ունենալու կարեւորությունն արդար ընտրություններ անցկացնելու համար:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ