25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայազգի վարձու մարդասպանին ձերբակալել են Մոսկվայում

Մոսկվայում ձերբակալվել է հայազգի վարձու մարդասպան, ում մեղադրում են Պենզայում եւ Ռոստովի մարզում մի շարք սպանություններ իրագործելու մեջ, տեղեկացնում է “Украина Криминальная”-ն:

Ոստիկանների տեսադաշտում հայտնվել է մի տղամարդ, որին մեղադրել են անօրինական զենք եւ ռազմամթերք պահելու մեջ: Քննիչները պարզել են, որ դա Հայաստանի 52-ամյա քաղաքացի է, ով 2006-ից հետախուզման մեջ է Պենզայի մարզի ներքին գործերի վարչության կողմից` սպանության մեղադրանքով:

Անձնական գործը նայելուց հետո պարզվել է, որ նա նաեւ հետախուզման մեջ է Ռոստովի մարզում մի շարք պատվիրված սպանություններ կազմակերպելու եւ իրագործելու մեջ: Քննիչները պարզել են Մոսկվայի մարզում գտնվող բոլոր հասցեները, որոնցից օգտվում է մեղադրյալը: Հասցեներից մեկի այցելության ժամանակ էլ նրան ձերբակալել են:

“Մերսեդես” մակնիշի մեքենայի մեջ, որը նա վարելիս է եղել, հայտնաբերվել է “Մակարով” մակնիշի ատրճանակ, իսկ մոսկովյան բնակարանում` “CZ” մակնիշի ատրճանակ, տարբեր տրամաչափերի 644 փամփուշտ, խլացուցիչ եւ գիշերային տեսանելիության սարք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ