25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“31.10.2012 թ., ՄԱՐԻԱՄԻԿ” գրառումն ու նորածնին թողել են բնակարանի մուտքի դռան առջեւ

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել մի քաղաքացի  և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխա են թողել և հեռացել:

Henaran.am-ին ՀՀ ոստիկանությանությունից տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 21.00-ին, մեկնած օպերատիվ խմբին Ջրվեժ թաղամասի մի բնակչուհի հայտնել է, որ  ժամը 19.30-ին անհայտ անձն իրենց շենքի 3-րդ հարկում գտնվող 9-րդ բնակարանի մուտքի դռան դիմաց թողել է նորածին երեխա և հեռացել:

Նորածնի բարուրի մեջ դրված է եղել հետևյալ գրությունը. “31.10.2012 թ., ՄԱՐԻԱՄԻԿ”: Նշված է եղել նաև, որ “երեխային թողնում է կարիքից դրդված”:  Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային անօգնական թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ