10 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընտրողներին աջակցելու նպատակով հրատարակվել է ‘Ընտրողի ուղեցույց’

Այսօր Երեւանում հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ուղեցույցը, որում ամփոփ ներկայացվում են Հայաստանում մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների  ծրագրերը, գործունեությունն ու նպատակները:

Ուղեցույցը պատրաստվել է ‘Քաղաքացիական եւ սոցիալական զարգացման հիմնադրամ’ հասարարական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ‘Քաունթերփարթ Ինթերնեշնլի’’հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ ‘Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության’ ծրագրի աջակցությամբ:

‘’Այս ձեռնարկը Հայաստանում ընտրողներին աջակցելու օգտակար գործիք է իրազեկված որոշում կայացնելու համար եւ կնպաստի մասնակցային ընտրական գործընթացին’ , – ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան:

Միջոցառմանը մասնակցեցին քաղաքական կուսակցությունների, պետական ​​մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

‘Քաղաքացիական եւ սոցիալական զարգացման հիմնադրամ’-ի նախագահ Սամվել Մխիթարյանը հավելեց. ‘Ընտրություններին մասնակցող կուսակցությունների քաղաքական պլատֆորմների, ծրագրերի ու նպատակների մասին անաչառ եւ համակողմանի տեղեկատվության տրամադրումը կարեւոր է: Այն օգնում է բարձրացնել քաղաքացիների իրազեկությունը եւ քաղաքական ակտիվությունը, ինչպես նաեւ հնարավորություն է կուսակցությունների համար` լինել հավասարապես ներկայացված հանրությանը’:

Այժմ միայն հայերեն հրատարակությունն ունի շրջանառություն վեց հազար տպաքանակով եւ կտարածվի քաղաքական կուսակցությունների, տեղական դիտորդություն իրականացնող ՀԿ-ների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ հանրության լայն շրջանակներում: Շուտով լույս կտեսնի անգլերեն էլեկտրոնային տարբերակը:

Նման ուղեցույց նաեւ հրատարակվել էր Հայաստանի 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եւ դրական գնահատվել ընտրական գործընթացների շահառուների կողմից:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ