26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհայտ բեռներով նավը պահանջել են կանգնեցնել Թուրքիայում

“Atlantic Cruiser” առեւտրային նավը, որին կասկածում են Սիրիայի համար զենք տեղափոխելու մեջ, ՄԱԿ-ի պահանջով փոխել է ուղղությունը դեպի Թուրքիայի ափերը եւ կանգնել Իսկանդերուն նավահանգստում, տեղեկացնում է “Reuters”-ը:

Թե կոնկրետ ինչ բեռ է տեղափոխում նավը, այժմ պարզում են թուրք մաքսային ծառայողները եւ ոստիկանները, ովքեր պատրաստվում են մտնել նավ:

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ նավը, որը պատկանում է գերմանական “Bockstiegel” ընկերությանը, մի քանի օր առաջ կանգառ էր կատարել Ջիբուտիում, որտեղ նրա վրա իրանական առեւտրային նավից բեռներ են տեղափոխել, որի պարունակությունն էլ փորձում են պարզել թուրքերը:

Արեւմտյան երկրները եւ Թուրքիան անձայն համաձայնության են եկել Սիրիա` զենք եւ զինամթերք տեղափոխելու վրա արգելք դնել, քանի որ Սիրիայում  դեռեւս շարունակվում է նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբությունը:

Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը չեն ճանաչում այդ արգելքը, քանի որ այն չի ընդունվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Այս 3 երկրներն իրենց իրավունք են վերապահում Դամասկոսին զենք տրամադրել, չնայած մյուս երկրների բողոքներին:

Հունվարին սիրիական “Տարտուս” նավահանգիստ է ժամանել ռուսական “Չարիոտ” նավը, որի վրա “վտանգավոր բեռներ” է եղել: Կիպոսի լրատվամիջոցների տվյալներով` խոսքը 60 տոննա զինամթերքի մասին էր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ