20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Իրաքում 24 մարդ է զոհվել մի քանի պայթյունների արդյունքում

Իրաքի մի շարք քաղաքներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 24 մարդ է զոհվել, առնվազն 71  մարդ վիրավոր է, տեղեկացնում է “Associated Press”-ը:

Մահացու գրոհ է եղել Քիրկուկ քաղաքում, որտեղ 2 ավտոմեքենաների պայթյունը 4 մարդու մահվան պատճառ է դարձել: Չարագործների թիրախը ոստիկանական պահակազորն է եղել: Երկրի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկիչներն իրագործել են 5 պայթյուն, որոնց զոհն է դարձել 9 մարդ: Ընդհանուր առմամբ, պայթեցվել են 10 ավտոմեքենա, որոնցում ռումբեր են եղել եւ ականներ:

Առայժմ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի վերցրել պայթյունների համար: Սակայն Բաղդադի ռազմական հրամանատարության տվյալներով` պայթյունների ետեւում ամենայն հավանականությամբ, “Ալ-Քաիդան” է կանգնած:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ