28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Անժելան չլսեց իր “տղամարդուն”

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 7-ին ավարտվեց  “Ուր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի հայցի դատաքննությունն ընդդեմ Կարեն Արայանի:

Նա  մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ:

Կարենի փաստաբան Կիմա Սարյանը ներկայացրեց պաշտպանական ճառը, որից հետո վերջին խոսքն ասաց Կարեն Արայանը: Վերջինս այդպես էլ չընդունեց առաջադրված մեղադրանքը եւ հայտարարեց, որ Անժելան թող գտնի մեղավորներին: Նշենք, որ պետական մեղադրողը միջնորդել է դատարանին` Արայանին դատապարտել ազատազրկման երեք տարի վեց ամիս ժամկետով :

Ինքը դերասանուհին այս դատական նիստին էլ չէր մասնակցում եւ չլսեց իր “տղամարդու” վերջին խոսքը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 19-ը: Henaran.am-ի  այն հարցին թե դատավոր Մխիթար Պապոյանը մտավ խորհրդակցական սենյակ եւ արդեն պիտի հրապարակվի վճիռը` Կիմա Սարյանն ասաց. “Ըստ էության այդպես պիտի լիներ, սակայն դատավորը չհայտարարեց, որ մտնում է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ