Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները
Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային խնդիրները:
Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, Իրանի արտգործնախարար Ալի Աքբեր Սալեհին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ զրույցում քննարկել է երկկողմ համագործակցությունը: Ինչպես նաեւ քննարկվել են տարածաշրջանի համար նշանակություն ունեցող մի շարք արդիական հարցեր:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու հետ զրույցում Սալեհին քննարկել է Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ 2012-ի մարտին Նախիջեւանում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հռչակագիր ընդունվեց: