Պետդուման ԼՂ հակամարտության վերաբերյալ որոշում կքննարկի
ՌԴ Պետդումայի պատգամավոր, “Արդար Ռուսաստան” կուսակցության ներկայցուցիչ Ալեքսեյ Միտրոֆանովը “Vesti.Az”-ին հայտնել է, որ ինքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որոշում է մշակում, որը շուտով կներկայացնի Դումա:
Միտրոֆանովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը հակված է ռազմական հարաբերությունների հաստատմանը, քանի որ այն բարձրացնում է իր ռազմական հզորությունը տեխնիկայի նորագույն նմուշներով: “Ադրբեջանական կողմը ակտիվ կերպով պատրաստվում է պատերազմի եւ, իմ համոզմամբ, հայկական կողմն էլ չի զիջի: Իմ կարծիքով` մենք պետք է ավելի շատ ջանքեր ներդնենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը բարձրացնելու համար”,-նշել է Միտրոֆանովը:
Նա հայտնել է, որ իր որոշումը դեռեւս թղթի վրա, սակայն հույս է հայտնել, որ առաջիկայում այն կքննարկվի Պետդումայում: Միտրոֆանովը նաեւ հավելել է, որ Ռուսաստանին եւս ձեռնտու չէ պատերազմ իր հարավային սահմաններում, “այն ընդհանրապես ոչ ոքի պետք չէ, նույնիսկ արեւմուտքին”: