29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը ՀԱԿ-ից դուրս` նոր “Այլընտրա՞նք”-ում

Henaran.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շատ հնարավոր է լքի ՀԱԿ-ը: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը դժգոհ է ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությունից, ինչի պատճառով էլ տարաձայնություններ ունի ՀԱԿ-ի ներսում:

Ավելին, Փաշինյանը մտադիր է նոր քաղաքական ուժ հիմնել, եւ որոշ տեղեկություններով,  “Առաքելություն” կուսակցությունը հենց կդառնա Փաշինյանինը: Կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը ժամանակին Փաշինյանի “Այլընտրանքից” է եղել: Բնականաբար, Փաշինյանի հետ կապ հաստատել չստացվեց;

Նա բջջային հեռախոսահամար չունի, եւ Ազգային ժողովում էլ չէր: Պատգամավորի օգնական Վահագն Հովակիմյանը խոստացավ ճշտել եւ պատասխանել Henaran.am –ի հարցերին:

Սակայն մինչեւ օրվա վերջ Վահագն Հովակիմյանին չէր հաջողվել գտնել իր շեֆին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ