25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է ձմռանը մահացության ցուցանիշն անհամեմատ բարձր

Ընդունված է համարել, որ տաք կլիման դրական է ազդում մարդու առողջության վրա: Սակայն ըստ “Բարի Սամարացու” հիվանդանոցի անցկացրած հետազոտության` կլիման մեծ դեր չի խաղում: Մարդն ամեն դեպքում ավելի շատ վտանգված է սրտի կաթվածից մահանալու ձմռանը, գրում է “the Daily Mail”-ը:

Գիտնականներն եկել են այս եզրակացության` համեմատելով Միացյալ Նահանգների տաք եւ ցուրտ նահանգներում բնակվող մարդկանց մահվան ամսաթվերը: Պարզվել է, որ տարբերություն գրեթե չկա:

Ընդհանուր առմամբ սրտի կաթվածի եւ արյան զեղման պատճառով մահվան դեպքերը 26-36 տոկոսով ավելի շատ են, քան ամռանը: Այս ցուցակն անփոփոխ է` անկախ տեղի կլիմայական պայմաններից:

Հետազոտության ղեկավարի խոսքով` դա ապացուցում է, որ խնդիրը ցածր ջերմաստիճանը չէ: Նրա կարծիքով` մարդիկ կարող են հարմարվել տեղի կլիմայական պայմաններին, նույնիսկ եթե տեղափոխվել են մեկ այլ վայր, եւ նրանց համար ամռան կամ ձմռան ջերմաստիճաններն այլեւս դեր չեն խաղում:  Այդ ամենին ավելանում է նաեւ հարբուխի գործոնը, որը մահվան եւս մեկ պատճառ կարող է դառնալ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ