Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թվում հայեր չկան
Ինչպես henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, ՀՀ դեսպանատունը հայտնել է, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվածների թվում հայեր չկան: